2011-10-22

Քաղաքակիրթ երկրների դիմակի հակառակ կողմը...


  Գրեթե քառասուներկու տարի է անցել այն ժամանակներից, երբ հերթական անգամ հյուսիսային Աֆրիկայի պետություններից մեկում բռնկվեց ապստամբություն, որը գլխավորում էր մի ամբիցիոզ երիտասարդ՝ Մուամար Քադաֆի անունով: Ովքե՞ր էին սանձազերծել այս հեղափոխությունը: Հետաքրքիր է՝ ուսումնասիությունները ցույց են տալիս որ երկրում հեղափողություններ հենց այնպես չեն լինում, հատկապես եթե չկան արտաքին ազդակներ: Ո՞վ էր պաշտպանում Քադաֆիին կես դար առաջ: Միանգամից կանգ ես առնում ԽՍՀՄ տարբերակի վրա: Դեռ հիմնադրված օրվանից ԽՍՀՄ-ը մեծ հավակնություններ ուներ Հյուսիսային Աֆրիկայի երկրները ևս սոցիալիստական դարձնելու ուղությամբ և տվյալ հեղափոխությունը մի մասն էր ամենայն հավանականությամբ, հատկապես, երբ Թուքիան վերջնականապես ցույց տվեց, որ միայն «կապիտալիստական» է: Այն ժամանակվանից գրեթե ոչինչ չի փոխվել, միայն դերակատարնենրն ու հերոսները:


2011թ հոկտեմբերի 20-ին Լիբիայի Սիրթ քաղաքում, որը Մուամար Քադաֆիի հայրենի քաղաքն է, խոշտանգվեց ու սպանվեց հենց այն առաջնորդը, ով կես դար ղեկավարել էր երկիրը: Անմիջապես աշխարհի բոլոր հեռուստաընկերություններն ու լրատվամիջոցները սևեռվեցին Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Կարելի է ասել երբեք նման հսկայական մաշտաբով անդրադարձ չէր կատարվել, որքան այդ օրը: Այսօր այդ մեծ հեղափոխականը սպանված է, սպանված սեփական ժաղովրդի ձեռքով: Ավելի նողկալի տեսանյութեր լրատվամիջոցները չէին տարածել, քան այն տեսանյութերը, որ րոպե առ րոպե տարածվում էին, թե լրատվամիջոցներով, թե համացանցի միջոցով, որոնցում պարզ երևում էր, թե ինչպես են տանջամահ անում արդեն վիրավոր ու թեպետ արդեն նախկին, բայց քառասուն տարի ղեկավարած առաջնորդին: Անգամ վերջին բառերը նրա հնչում էին՝ «Այդ ես եմ ձեր առաջնորդը, մի սպանեք…»

Արդեն ժամեր անց այլ պետությունների ղեկավարները իրենց կարծիքիներն էին արտահայտում Քադաֆիի սպանության վերաբերյալ: Հատկապես օրիգինալ էր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտատարարությունը այն, որ Քադաֆի վախճանը Սիրիայի առաջնորդ Բաշար Ալ Ասադի համար պետք է մեսիջ լինի: Սա բառացիորեն սպառնալիք է մի պետության կողմից, ով առաջինը ակնհայտորեն պաշտպանեց հեղափոխությունը Լիբիայում, իսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասաց՝ Wow… Առանց ավելորդ մեկնաբանությունների, ընդամենը այդ մեկ բառից երևում է, թե որքան ցանկալի էր Լիբիայի նախկին առաջնորդի մահը:

Քադաֆիի նման կերպ սպանությունը, թեև լիբիացիների ձեռքով, ցույց տվեց քաղաքակիրթ երկրների դիմակի հակառակ կողմը, նրանց արյունոտ ձեռքերը, հազարավոր հասարակ քաղացիների արյամբ ողողված ձեռքերը: Արդյո՞ք ժողովրդական երկրի կառուցման համար են Լիբիայում, Իրաքում, Եգիպտոսում, Աֆղանստանում մղվում տասնամյակներ ձգվող պատերազմեները: Ժողովրդավարական երկրի քողի ներքո կատարվող այս հեղափոխությունները տվյալ երկրների համար ավելի թանկ են նստում, քան այն, որ կառավարեն «ոչ ժողովրդավար» առաջնորդները: Ուղղակի պետք է ընդունել, որ այդ հեղափոխությունները համշխարհային քաղաքականության մի մասն են ընդամենը, կեղտոտ գործարքների ու պետությունների շահերի բախման արդյունք, որոնք հազարավոր մարդկային կյանք են խլում, իսկ «ժողովրդավար» պետությունները թքած ունեն մարդկային կյանքերի վրա: Նրանց համար նպատակը արդարացնում է միջոցները, ցանկացած գնով ընդլայնել ազդեցության գոտին: Գաղտնիք չէ, որ այսօր պետության հզորությունը չեն ոոշում սահմաններով, այլ ազդեցության գոտիներով: Ահա այսպես էլ մղվում են պատերազմենր տվյալ երկրի մարդկային ռեսուրսներ հիման վրա, տվյալ պետության քաղաքացիների արյամբ… Այսօր Լիբիան էլ միացավ Իրաքին, Աֆղանստանին, Եգիպտոսին, ի վերջո կարելի ասել նաև Վրաստանին, Ուկրաինային և շարքը կարելի է շարունակել… Ո՞ր պետությունն է լինելու հաջորդը, Սիրիա՞ն, Իրա՞նը, Ադրբեջա՞նը, գուցե Հայաստա՞նը: Մի բան պարզ է՝ առանց արտաքին ազդակի չի լինի ոչինչ, մնում է միայն հավատալ, որ հասարակ «քաղաքացին» այդ ազդակները ճիշտ կգնահատի ու չի տանի պետությունը հետհեղափոխական ճգնաժամ…

2 комментария:

ivet cho. комментирует...

kartum em vor minchev hima el kan azger voronc harkacor e brnapet erkir@ chkortanelu hamar,

Արմեն Մխեյան комментирует...

Հատկապես Լիբիան, որ բազմաթիվ ցեղային միությունների եկիր է... Քադաֆին կարողանում էր զսպել նրանց: