Սավառնում էին ամպերը փափուկ,
Հանկարծ Արևի շողը դուրս նայեց,
Սլացավ դեպ երկիրն ու հողը մայր,
Գգվանքով փարվեց,
Իր ողջ ջերմությունը հողին նվիրեց…
Հայր Արևը ժպտաց ունք ամպի տակից
Որ իր նոր շողերը ամենուր սփռեց.
Մայր հողը զգաց ջերմությունն Արևի.
«Արդեն լույս է, ու այն բարի է», մտածեց,
Շունչը Արևի իր շուրջը տարածեց …
«Գարո՜ւն է, զարթնե՝ք», գոչեց հիացած,
-Գարո՜ւն է, գարո՜ւն,- արձագանքվեց:
Գարուն է եկել, արթնացե՛ք հիմա,
Գարունը լույս ու բարիք է բերել,
Ձեր սրտերը ջերմությամբ լցրեք,
Հավքերին իրենց բույնը ետ կանչեք,
Քնած ծառ, ծաղիկ զառ հագուստ հագեք:
Գարունը եկել՝ նոր կյանք է բերել
Խինդն ու ջերմությունը
Համայն աշխարհին նվիրաբերել…
Ծառերը կանաչ նոր հագուստ հագան,
Դաշտերը ծաղկունքի հազար
Գույնի երանգներ առան
Սոխակը վարդի թփում դայլալը երգեց.
«Որքա՜ն գեղեցիկ ես», գարնանը գովերգեց:
Բացեք սրտերը ձեր մարդիկ հիմա
Գարունը մեր դուռն է թակում արդեն
Գարունը ոչ միայն ձեր տուն ընդունեք,
Այլև ձեր հոգում հյուր կանչեք նրան:
Արևի շողով սիրտը ձեր ջերմացրեք,
Գարնանը ձեր հոգում թագավոր կարգեք…
Комментариев нет:
Отправить комментарий