2011-10-24

Կյանքիս գիրքը

Փոխում եմ մի էջ ևս…
Կյանքիս գիրքն եմ թերթում,
Թերթում մի էջ ու սկսում ամեն ինչ նորից,
Այս մաքուր էջից նորն է սկսվում ասես,
Որ պիտի գրեմ, պիտի նկարեմ…

Այն էջերում արդեն անցյալն է
Անցյալ` սպիտակ ու սև,
Հիշողություններ` խոսուն ու անխոս,
Գույներ` երփներանգ ու անգույն,
Երազանքներ` իրական ու սին,
Որ խոսքերով ասել հիմա անհնար է.
Արդեն անցյալ է, չկա…
Սկսել է պետք ներկան դարձնել անցյալ
Ու առաջ գնալ,
Սկսել ապագայի հիմքերը այսօր դնել
Ու հետագայում չափսոսալ անցյալի համար,
Կորցրած երազի համար.
Երազը փորձել իրական դարձնել
Եվ իրականությունը երազ ընկալել.
Այդպես ավելի հեշտ է…
Անցավ ևս մեկ վայրկյան, մեկ րոպո, մեկ ժամ…
Արդեն անցյալ է անդարձ,
Իսկ անցյալից միայն հուշ,
Որ կլինի միայն, եթե գիտակցես ակնթարթն այս,
Որ անցյալ կդառնա հիմա…
Ու ես դեռ գրում եմ, անցյալ եմ ներկան դարձնում,
Բայց անցյալից հուշ եմ պահում ներկայում…
Այստե՛ղ, ա՛յս էջում
Ու իմ սրտում….

Комментариев нет: