2011-10-24

Այլ աշխարհներ

Անձրևի կաթիլները հարվածում են պատուհանին,
Աշունն է անձրևոտ հյուր եկել կրկին:
Քո պատուհինից լույս է առկայծում մեղմիկ
Ու թաց ապակուց այն կողմ
Քո դեմքն եմ նշմարում դրսից…
Դու տեսնում ես ինձ, գիտեմ,

Քո հայացքն եմ զգում այնքա՜ն թանկ,
Որ այդքան մոտ է, նաև շատ հեռու…
Դու այնտեղ ես, անհաս աշխարհում,
Որ չեմ կարող ես հասնել այս կյանքում,
Դու այնտեղ ես, իսկ ես այս աշխարհում`
Միայնակ ու մոլոր, բոլորին օտար,
Բոլորին անծանոթ, հեռու ամենքից…
Ու տխուր կանգնած պատուհանիդ տակ
Սիրո վարդերն են միայն դարձել ինձ հարազատ,
Որ արդեն թոշնում են իմ ձեռքում,
Ու կարծես հոգուս վիճակն են արտացոլում,
Իսկ դու դեռ նայում ես, լուռ նայում…
Լույսի ստվերներն են քեզ տեսանելի դարձնում
Եվ թող միշտ լինի լույսը, այն քեզ է հիշեցնում…
Իսկ անձրևի կաթիլները դեմքիս են հարվածում,
Սերը ինձ ուժ է տալիս դիմանալու…
Բայց պատուհանը բացվում է հանկարծ
Ու մի թղթի կտոր անձրևի կաթիլներից թրջված
Վար է իջնում վիրավոր թռչնի նման,
Քո ձեռագիրն է վրան .
‹‹ Գնա՛, հեռացի՛ր, ես քեզ չեմ սիրում››…

Комментариев нет: