Կարծես ոչինչ չի եղել,
Ասես ոչինչ էլ չկար...
Որքա՜ն ցավեց սիրտս,
Միայն սուր ցավը մնաց:
Անասելի ցավ, որ դու՛,
Երբեք էլ չես հասկանա:
Եվ հիմա մնացին
Միայն սպիներ`
Անցյալից հետքեր սրտիս:
Կարծես անցյալը թողեցի,
Հոգուս խորքում թաղեցի
Ու գնացի հեռուներ`
Քեզնից շատ հեռու,
Ամենից հեռու, ինչ ակամա
Քեզ է հիշեցնում,
Սակայն ինչպե՞ս
Ես կարող եմ ապրել,
Երբ ամենը քեզ է հիշեցնում:
Կյանքս բաժանվեց,
Կիսվեց հավասար մասերի...
Հիմա ժամանակը չափում եմ`
Քեզ հետ ու քեզնից հետո...
Բայց քեզնից հետո
Մնացին սպիներ սրտիս,
Սպիներ, որ չեն անցնի
Ու կմնան քեզ հիշեցնելու,
Քեզ կարոտելու համար...
Комментариев нет:
Отправить комментарий