2011-12-13

Արտը ցորենի




Նայում եմ երկնքին լազուր.
Որքա՜ն խորություն կա այնտեղ,
Որքա՜ն մեծություն, մի ողջ Տիեզերք:
Ամպի ծվեները բամբակի նման
Լողում են կամաց-կամաց.
Դեպի ո՞ւր, իրենք էլ չգիտեն ավաղ…
Կապույտի ներքո դեղինն է ոսկի,
Արտերը ցորենի ու հասուն հասկերի
Ու մեղմ քամին շոյում է ասես
Հասկերի գլուխները կամաց,
Շոյում ու փախչում գնում,
Բայց մեկ վայրկյան հետո
Նորից վերադառնում
Ու նորից փաղաքշում:
Հրաբորբ Արևի ցոլքերի ներքո
Շողում է Արտը ցորենի

1 комментарий:

Анонимный комментирует...

IN4 LAVNER SAT