2011-12-12

Միայն Դու


Ո՞ւր մնաց, ասա ուր մնաց
Մեր սերն անհուն,
Որտե՞ղ կորցրիք մենք
Մեր սերը թաքուն:
Հուշ մնաց միայն մեր սիրուց,
Միայն հուշ իմ սրտում:
Բայց եթե դու գաս հանկարծ,
Սիրտս քոնը կլինի
Ու մի թող որ սպասումից,
 Սիրտս հանկարծ քարանա
Ու իմ սրտին վիրավոր
Մեկ ուրիշը տեր դառնա.
Էլ չեմ դիմանա հավատա:
Այս կյանքում Քեզ եմ ուզում
Միայն Քեզ եմ իմ կողքին
Տեսնել ես ուզում:
Թե դու չգաս, իմացի՛ր,
Լուսավոր այս աշխարհում
Կյանքս կդառնա խավար
Ու էլ շողն Արևի չի հասցնի
Ջերմությունը հոգուս
Ու այն սառույցով կպատվի
Սիրտս կանգ կառնի….
Միայն դու ինձ կփրկես,
Արի ետ, Սիրելիս
Ես դեռ Քեզ եմ սպասում
Ու հավետ կսպասեմ,
Միայն դու արի:

Комментариев нет: