…Եվ անապատի ավազները վառ գոյություն ունեն միայն,
Որ մենք հասկանանք ինչ է օվկիանը անհատակ,
Եվ ի՞նչ է երջանկությունը, մեկ բառ, բայց այնքան ցանկալի,
Որ կհասկանաք միայն, երբ գիտակցենք նաև,
Որ երջանկության կողքին, հաճելիից զատ, կա նաև տառապանք…
Եվ անգամ լույսը` խավարին հաղթող, կենսատու, զորեղ,
Չէր լինի այդքան ցանկալի ու ջերմ, եթե չլիներ խավարը մթին…
Սակայն ժամանակը` անվախճան ու անսկիզբ, կարիքը չունի համեմատության:
Նա միշտ եղել է կա ու կլինի…
Անկախ նրանից` մենք ենք հաշվում նրան վայրկյաններով մեր ժամացույցների,
Թե տիեզերքը ժամանակով տիեզերական…
Նա հավե՛րժ է, անմա՛հ ու անհաշվելի՛…

Комментариев нет:
Отправить комментарий