Աշուն թախծոտ ու անձրև ապակուց այն կողմ,
Տխուր եմ ես, տխուր ես նաև դու…
Երամներն են չվում հեռուներ
Ու հոգիս տխրությամբ է լցվում:
Քամին ասես քեզ հեռու է տանում
Ճյուղից պոկված դեղին տերևի պես:
Հոգիս թռչունների երամի հետ է թռչում,
Բայց երբ գարունը գա, կվեդառնամ կրկին,
Հուսով, որ կգտնեմ քեզ ծաղկունքի մեջ բնության…
Комментариев нет:
Отправить комментарий