Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ
Կամարում երկնի երեկոյան
Լինեին երկու լուսին,
Կամ առավոտյան երկու Արև,
Մեկն այս կողմից, մյուսն՝ այն
Միասին ծագեին,
Աստղերն էլ մոտ լինեին
Ու փայլեին այնքան ուժգին,
Որ գույները Երկիր հասնեին.
Հեռավոր մոլորակները
Մեր շուրջը պտտվեին…
Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ
Աստղերի փոշին փաթիլի պես
Վար իջներ ամռան կեսին,
Իսկ աստղերը լողային
Պարզ ջրերում լճակի :
Ինչ կլիներ հանկարծ,
Եթե ճերմակ ամպերը
Ոսկեգույն լինեին,
Իսկ անձրևը՝ ոսկեզօծ.
Կրակը ջերմացներ միայն
Ու ափումդ պահելիս
Չայրեր ձեռքդ հանկարծ…
Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ
Մարդիկ խոսեին հոգով
Ու լինեին այնքա՜ն բարի,
Յուրաքանչյուրի հոգին
Փոքրիկ Արև լիներ…
Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ
Սերը գետի պես հոսեր,
Իսկ երջանկությունը
Մի ամբողջ օվկիան լիներ:
Ի՞նչ կլիներ… Եթե լինե՜ր,
Այն իմ աշխարհը կլիներ…
Комментариев нет:
Отправить комментарий