2011-11-24

Անցյալն ու ներկան





Փոքրիկ այգի ու բալենի ծաղկած,
Մի կողմում ես, մյուսում դու ես նստած,
Մի կողմում անցյալ, մյուս կողմում ներկաս.
Անցյալում դու ես, ներկայում ես…
Ես ալևոր մի ծերունի,
Իսկ դու երիտասարդ այնքա՜ն:
Ասես մի կախարդանք լինի,
Այնքան մոտ ենք, բայց տարիներ անց
Կողքիդ եմ նստած, այնտեղ,
Որտեղ դու սիրում էիր նստել
Ու նամակներ ինձ գրել…
Կողքիս նամակներդ են թափված
Ու տարիների խորքից լսում եմ ասես
Խոսքերդ արցունքով գրված
Եվ հիմա էլ տեսնում եմ Քեզ,
Բայց ես չկամ ասես քեզ համար,
Չէ որ դու սրտումս ես միայն,
Իսկ կողքիս բալենին է՝
Կիսածաղկած, իսկ այս կողմում կիսաչոր,
Թվում է թե դարձել է ասես
Բաժանման պատը հոգուս ու մարմնիս:
Երանի նորից անցյալը ետ բերեի
Ու քեզ իրական տեսնեի…
Գլուխս ծառին հենեցի
Ու աչքերս փակվեցին ակամա,
Մարմինս հանկարծ թև առավ,
Ասես թռչուն ես դարձա
Ու շուրջս գարունը տիրեց…
Մեկնեցի ձեռքս ու ձեռքդ բռնեցի
Կարծես ճախրեցի ժամանակի միջով,
Անցյալը ներկաս դարձրի,
Ու կարոտով քեզ փարվեցի…
Отправить комментарий