2011-11-21

Անծանոթներ





Անցնում են օրեր
Անցնում տարիներ…
Գուցե ես գամ մի օր
Գուցե և չգամ:
Դու չես լինի նույնը
Ու ոչ էլ ես, եթե գամ...
Ու եթե գամ, կլինենք օտար,
Կլինենք անծանոթ:
Գուցե հանդիպենք մի օր,
Բայց արդեն օտար
Կժպտանք միմյանց
Ու կանցնենք այդպես:
Գուցե մի պահ կմտածենք՝
Ծանոթ ենք գո՞ւցե,
Գուցե չմտածենք անգամ
Ու անցնենք գնանք:
Отправить комментарий