Թակեց
մութը պատուհանս,
Գիշերը
հյուր եկավ ինձ
Ու սավառնել
ուզեց հոգիս…
Անտես
երազի քողով,
Աստղերի
մեղմ փայլով,
Անձայն հեռացա
տանից
Դեպի անհաս
հեռուներ,
Դեպի այլ աշխարհներ՝
Երազների
արքայություն…Մարդկանց թիվը 2011թ-ի հոկտեմբերի 31-ին հասավ յոթ միլիարդի: Յոթ միլիարդ մարդ օրվա ընթացքում առնվազն 1/3-ն անցկացնում է քնած և միջին հաշվով յուրաքանչյուրն անցում է քնի 4 փուլ, որոնք ուղեկցվում են երազատեսությամբ և որոնց մեծ մասը մարդն ուղղակի չի հիշում արթնանալուց հետո: Պատկերացրեք յոթ միլիարդ մարդ՝ տարբեր ազգության, սեռի, մաշկի գույնի, տեսնում են նույնքան բազմազան ու աներևակայելի երազներ, որոնք այնքան յուրահատուկ են ու միայն յուրաքանչյուրինը…
Դարեր շարունակ մարդիկ փորձել են «գաղտնազերծել», բացահայտել
երազների նշանակությունը, մի խոսքով հասկանալ թե ինչ են իրենցից ներկայացնում
մեր ենթագիտակցանում կատարվող անիրական գործողությունները, որ մեզ այնքան իրական են
թվում, երբ քնած ենք:
Հին ժամանակներում կարծում էին՝ երազները դրանք հոգու գործողություններն
են, որ քնած ժամանակ հասցնում
է դուրս գալ ֆիզիկական մարմնից, իսկ արթնանալուց՝ անմիջապես վերադառնում
մարմին: Այս տեսակետը դեռ այսօր էլ շատ համոզիչ է հնչում, հատկապես եթե
հաշվի առնենք մի շարք գիտնականների այն կարծիքը, թե քունը ժամանակավոր ու փոքրիկ «մահ»
է:

Պարզվում է կան երազաներ, որ նույնն են: Հազարավոր կիլոմետրեր
հեռավորության վրա միմյանց անծանոթ մարդիկ կարող են տեսնել միևնույն տիպի երազներ,
հաճախ այնքան նման, որ թվում է դրանք նույն են… Նման երազների ուսումնասիրությունները
բավականին երակարատև են լինում, սակայն այսօր արդեն երազագետների կողմից կան առանձնացված
երազների խումբ, որոնք մեզ «այցելում» են ու
շատ նման են անծանոթ ու օտար մարդկանց տեսած երազներին: Նման երազների ուսումնասիրությունները
հսկայական ինֆորմացիա են տալիս մարդու ենթագիտակցականի և արխետիպերի մասին:
Ինչպես բնութագրվում է՝ երազատեսությունը ենթագիտակցության աշխատանքի
արտացոլումն է և գիտակցականի ու ենթագիտակցականի կապող օղակը:


Մեր զգայություններն ու զգացմունքները, արտաքին աշխարհից ստացված
տվյալները անմիջական հետք են թողնում երազների վրա: Երազատեսության ժամանակ գլխուղեղը
գտնվում է ավելի ակտիվ վիճակում, քան արթուն վիճակում և հատկապես մեր գլխուղեղի այն
հատվածները, որ պատասխանատու են տեսողության, լսողության և մնացած զգայարանների համար,
դրսևորում են մեծ ակտիվություն ու անմիջական մասնակցություն են ունենում երազատեսության
ժամանակ՝ օրինակ տեսողական հատվածը: Այն մարդիկ ովքեր կույր են կամ կուրացել են վաղ
հասակում հիմնականում տեսնում են երազներ, որոնք ուղեկցվում են ձայների կամ շոշապելիքի տեսքով: Երազները առավել
լավ են հիշվում առավոտյան, և անմիջապես արթանանալուց առաջ տեսած երազները միշտ ավելի
վառ են ու գունավոր: Սակայն երազները ունեն մի շարք առանձնահատկույուններ: Պարզվում մենք հազվադեպ ենք երազում տեսնում կանաչ գույն
կամ զգում բուրմունք: Եթե երազում դուք կանաչ գույն կամ զգացել եք օրինակ օծանելիքի
բուրմունք, ուրեմն ավելի մեծ նշանակություն տվեք դրանց: Որպեսզի երազներն ավելի վառ
լինեն ու տպավորիչ, աշխատեք քնել մեջքի վրա, գլուխը մի փոքր բարձր մարմնից: Այս դիրքը
ամենահարմարն է երազատեսության համար:
Յուրաքանչյուրիս կյանքում էլ պատահել է «դեժավյու» ասվածը: Սրանք
կարևոր են այնքանով, որ տպավորություն է ստեղծվում թե տվյալ իրավիճակը արդեն մի անգամ
եղել է: Շատերը համոզված են, որ կյանքի տարբեր հատվածներում մենք ենթագիտակցորեն արդեն
պատրաստ ենք լինում նման իրավիճակի ու թվացյալ նույնությունը իրականում գալիս է հենց
ենթագիտակցականից: Ի՞սկ փորձել եք այդ պահին փակել աչքերն ու հիշել թե ինչ կլինի մի
ակնթարթ հետո: Անհավանական է թվում, սակայն շատերի կյանքում այդ երևույթը իսկապես շատ
բան է փոխել: Տեսնել այն, ինչ կլինի մի ակնթարթ հետո ու փոխել այդ կերպ ապագան: Երազները
ամենաֆենոմենալ և անբացատրելին են, որ տեղի է ունենում մեր գլխուղեղում ամեն օր:
Երազատեսության ուսումնասիրությունները պարզել են՝ ինքնաներշչման,
արտաքին ազդակների միջոցով կարող ենք հիշել քնի ընթացքում տեսած երազների մեծ մասը,
ավելին, տեսնել «պատվերով» երազներ, փոխել երազներում մեր գործողությունները, մի խոսքով
կառավարել դրանք: Կան մշակված տեխնիկաներ, որոնք թույլ են տալիս նախապատրաստվել քնից
առաջ այս կամ այն երազի տեսնելուն: Անհրաժեշտ է միայն քնից առաջ կենտրոնանալ ու հստակ
ձևակերպել այն ինչ ուզում ենք տեսնել քնի ժամանակ: Նույնիսկ կան ուսմունքներ, որոնք
հավաստիացնում են՝ եթե կառավարենք նախ երազները, մեր գիտակցականն ու ենթագիտակցանը,
կկառավարենք մեր ներքին ողջ աշխարհը, իսկ արտաքին աշխարհը ներքինի արտացոլաքն է միայն…
Կախարդական երազների
աշխարհում մենք լինում ենք ամեն օր, ամեն քուն մտնելուց հետո: Թող իրականանան բոլորի
միայն ամենաբարի ու գեղեցիկ երազները, այդ կերպ կփոխենք մեր ներքինն ու արտաքինը:
Комментариев нет:
Отправить комментарий