2011-11-15

Մայրամուտ




Արևն է հանգչում հորիզոնում,
Վերջին շողերն են ոսկեգույն
Կամաց մարում հորիզոնում
Այնքան ջերմություն կա,
Որ ասես երբեք էլ չի լինելու
Մայրամուտն այդքան գեղեցիկ:
Օրն է մեռնում այսօրվա
Ու Արևը գնում հեռու,
Բայց այնպես շքեղ
Այնքան գեղեցիկ, որ չես ուզում
Անգամ մի պահը բաց թողնել
Ու այսպես ամեն օր,
Ամեն օր յուրովի
Արևը հրաժեշտ է տալիս,
Բայց հրաժեշտ միայն,
Որ նորից բարևի առավոտյան,
Նորից շողա, նորից փայլի,
Բարևն ավետի մեզ բոլորիս
Отправить комментарий