2016-09-02

Կիսահույս սպասում


Կիսաբառ շշնջյուն` սիրում եմ քեզ...
Փոքր ինչ ջերմություն կիսամութում,
Ու սիրո անավարտ խոստովանություն
Կիսալույս հանդիպման ժամանակ...

Ու բաժանում՝ կիսահույս սպասումով,
Քեզ նորից տեսնելու մեծ կարոտով
Անավարտն խոսքս քեզ հասցնելու,
Կիսասեր սերն ամբողջացնելու հույսով...

Ասելու` փոքր ինչ ջերմությունը քիչ է,
Կես սերը դեռ ամբողջական չէ,
Փոքր ինչ փաղաքշանքը դեռ ամենը չէ
Մեր սերն ամբողջացնելու համար...

Նորից քեզ տեսնելու կիսահույս սպասում,
Դեռ կա կիսալույս հավատ, որ կարող ես
Ամբողջացնել կիսասեր կյանքը մեր.
Միայն կես քայլ ու ես կանեմ ամբողջը...

Կիսամութ ճամփին կիսահույս հավատով,
Կիսացավ հոգով կանգնած եմ դեռ
Համբերատար սպասումով քո կիսաքայլին.
Կիսահույս սպասում՝ անավարտ ուղու վրա...

ԱրմՄխեյան

Отправить комментарий