Գիտեմ, պիտի գնաս դու հիմա,
Քանզի կա մեկը այնտեղ,
Ում ինձանից առավել սիրեցիր,
Ու հիմա տխուր մեղեդին
Ավետում է ավարտը՝
Իմ ու քո սիրո…
Գիտեմ, պիտի գնաս դու հիմա,
Քանզի այնտեղ կա մեկը,
Ով սպասում է քո գալուն,
Ոչ թե իմ պես՝ թեպետ ցավով՝
Սպասում քո գնալուն:
Ակնթարթներն են հորդում
Իմ հոգուց հիմա դուրս,
Անցյալս Քեզ եմ թողնում.
Արդեն պետք չէ այն ինձ՝
Այնտեղ միայն դու ես…
Թեպետ անցյալ, բայց իմացի՜ր
Այդ անցյալում իմ կյանքն է՝
Սրտիս տրոփյունները,
Շունչս, հոգուս թռիչքը,
Որ Քեզ եմ նվիրել,
Բայց ավաղ, հիմա միայն
Բաժանումն է լցնում
Մեր միջև անդունդը եղած,
Ու տխուր մեղեդու բառերը
Չեմ կրկնում էլ՝
«Գնաս բարով, մնաս բարով»…
Комментариев нет:
Отправить комментарий