Տարիներ են անցել այն օրից,
Որ հրաժեշտ տվեցիր ինձ,
Դու մոռացար սերս անհուն
Ու հեռացար լուռ ու տխուր:
Տարիներ են անցել այն օրից,
Որ ես քեզ էլ չեմ տեսել.
Արդյոք դու՞ ես մոռացել, թե՞ ես
Սերը մեր մեծ ու անհուն:
Հավատում եմ որ մի օր
Կվառվի աստղը մեր սիրո,
Կհանդիպենք մենք նորից
Ու կսիրենք մեկմեկու…
Комментариев нет:
Отправить комментарий