Մի թախծոտ երգ եմ լսում,
Մի կարոտի ձայն է հնչում
Իմ հոգում այսօր:
Անցյալն եմ հիշում
Ու հուշերն ինձ հանգիստ չեն թողնում:
Անվերջ լսում ու զգում եմ թախիծ անորոշ.
Արդյո՞ք քեզ եմ ես հիշում,
Թե՞ սիրտս է քեզ կանչում,
Սակայն դժվար թե հանկարծ
Մի օր ես քեզ կրկին տեսնեմ:
Բայց կարոտում եմ քեզ այսօր,
Սիրտս քեզ է լուռ կանչում,
Բայց հավատա՞մ, որ մի օր
Դու կսիրես ինձ թաքուն,
Ու կշննջաս ինձ.« Ես սիրում եմ քեզ»:
05.01.07/Երևան
Комментариев нет:
Отправить комментарий