2011-10-26

Պատահմամբ դու հայտնվեցիր...


Պատահմամբ դու հայտնվեցիր իմ մեղավոր աշխարհում,
Սակայն Քեզ հետ հոգուդ մաքրությունն ու լույսը բերեցիր,
Իմ սառցե սիրտն ու խավար հոգին մենությամբ պատված`
Սիրո կրակով ու երջանկության ջերմությամբ պարուրեցիր:
Իմ անթև մարմնին նորից թևեր տվեցիր վեր թռչելու,
Աստղերին հասնելու, կյանքը տեսնելու ու ապրելու՛ համար:

Պատահմամբ հայտնվեցիր իմ սրտում ու քեզ ես տեղ տվեցի,
Իմ սրտում քո բույնը հյուսեցիր, քո խինդով հոգիս լցրեցիր,
Իմ աշխարհը դարձար, իմ մի մասնիկը ու հոգիս քոնը դարձավ,
Իմ սիրտը քո սրտի ջերմությամբ ջերմացավ ու բաբախեց կրկին,
Դու սիրտս դարձար, իմ շունչը, իմ միտքը, իմ հոգին:
Կյանքը նորից ինձ վերադարձրիր ու դարձար հենց իմ կյանքը…

«Կյանքը գեղեցիկ է, երբ յուրաքանչյուր վայրկյանին սիրում ես,
Երբ ամեն մի վայրկյանին սիրո ներկայությունն ես զգում:
Կյանքը սեր է, իսկ սերը կյանք»,- շշնջում էիր դու ամեն վայրկյան,
Հոգիս նորից ու նորից ծառս հանում, ապրելու ու սիրելու տենչով լցնում…
Բայց կյանքը նաև դաժան է. երջանիկ ենք մենք մի ակնթարթ,
Իսկ հաջորդին միգուցե ոչ, ու նորից մենակ աշխարում այս…

-Ես պիտի հեռանամ,-ասեցիր մի օր ու սիրտս ասես դադարեց տրոփել,
Մշուշն ու քաոսը թագավոր դարձան իմ հոգում նորից,
Կյանքը կրկին դարձավ հեքիաթ` անիրական ու ձգտելի…
Եթե գնում ես, տար նաև սիրտս ու հոգիս, դրանք արդեն իմը չեն,
Քոնն են, իմացիր, նրանը` ով լուսավորեց ու նորից շունչ տվեց ինձ,
Իսկ մարմինս թող դեգերի անսիրտ ու անհոգի արդեն խավարում չարքի…


Комментариев нет: