Վերջին շրջանում սկանդալները դարձել են իշխանության որոշ ներկայացուցիչների անբաժանելի ընկերները: Դեռ չէր մարել Շուշան Պետրոսյանի դեմ ֆեյսբուքյան օգտատերերի զայրույթը, երբ Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը մի նոր կերպ բորբոքեցին կրակը: Այդ ամենին զուգահեռաբար ավելանում են Շուշան Պետրոսյանի հարցազրույցները այս կամ այն լրատվամիջոցին, որից անմիջապես հետո քննադատությունների տարափը էլ ավելի մեծ ուժ է ստանում: Չեմ ուզում խոսել այս ամենի մասին: Ուղղակի կասեմ: Հարգելի Շուշան Պետրոսյան, ավելի լավ է լռեք, ձեր դեմ մի հանեք ազգաբնակչությանը:
Անցնեք մեկ այլ ու շատ «հետաքրքիր» օպերացիայի իրականացմանը:
Օրերս կառավարությունը հաստատեց Վատիկանում առանձին ներկայացուցչություն ունենալու նախագահի առաջարկած փաստաթուղթը: Առաջին հայացքից այս ոչ այնքան տարօրինակ գործողությունը չէր վրդովեցնի հանրությանը, եթե չշոշափվեր նախագահի փեսայի անունը:
Այստեղ առաջանում են մի շարք հարցեր: Ինչո՞ւ հենց Մ. Ստեփանյանը, կամ ինչու հենց Վատիկան, Հռոմ, Իտալիայի մայրաքաղաք, որտեղ ունենք մեր առանձին դիվանագիտական ներակայացուցչությունը: Վատիկանը, թեպետ ունի կրոնական առումով մեծ ազդեցություն (այն էլ պետք նկատենք կաթոլիկ երկրների շրջանում) ընդամենը մեկ հազարի չափ մարդկանց թվով պետություն է Հռոմում: Արդյո՞ք այդքան նպատակահարմար է առանձին դեսպանություն ունենալ և պետբյուջեից հոգալ դեսպանատան ծախսերը: Ինչ անենք որ նախագահի փեսան կրթություն է է ստացել Իտալիայում, ուրեմն պետք էր առանձին պաշտո՞ն ստեղծել նրա համար: Թեպետ ոչ պաշտոնական աղբյուրներից ինձ ասել են, որ Վատիկանի դեսպանատունը ամենայն հավանականությամբ կգտնվի Իտալիայում ՀՀ դեսպանատան շենքում և տարածքի խնդիր չի լինի, սակայն դեսպանությունը մնում է դեսպանություն: Դեսպանատան աշխատակիցները, դեսպանը և այլ դիվանագետներ, պետք ստանան աշխատավարձ, պետբյուջեն պետք է հոգա բոլոր նրանց ծախսերը և այլն: Այստեղ ես կտրականապես դեմ եմ լինում հասկանալ ու ըմբռնել որևէ այլ մոտեցում: ՀՀ-ը ունի դեսպանություններ, որոնք համատեղելիության կարգով աշխատում են մի քանի պետություններում միաժամանակ: Արդյո՞ք նույնը չի կարելի այստեղ անել, կամ ինչպես որ եղել է, թողնել այդպես: Որքան էլ որ պնդեն, թե այն արվում է հայերին ու Հայաստանը կրոնի առումով աշխարոհում էլ ավելի լավ ներկայացնելու, մեր դիրքերը ամրապնդելու, Առաքելական Եկեղեցու դերը բարձրացնելու համար, ընդունելի չեն: Այդ հարցերով պետք է զբաղվի Իտալիայում գտնվող ՀՀ դեսպանը, կոնկերտ այս դեպքում Իտալիայի և Վատիկանի համար, իսկ մնացած այլ պետություններում համապատախան դիվանագիտական ներկայացուցչությունները: Հետաքրքրական է, քանի՞ պետություն ունի առանձին դիվանագիտական ներկայացուցչություն Վատիկանում: Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, եթե դուք գիտեք ասեք:
Պահանջում եմ հանրային քննարկումներ կազմակերպել այս հարցի շուրջ և կառավարությունից հիմնավոր պատճառներ ներկայացնել հասարակությանը, նման դիվանագիտական հաստատության կարևորության մասին:

Комментариев нет:
Отправить комментарий