2011-10-17

Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն...

Հոկտեմբերի 16-ին Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան մայրուղուց դեպի Գետամեջ տանող ճանապարհին կայանած BMW X5 մակնիշի սեփական մեքենայի ղեկին, ըստ ոստիկանության պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Արայիկի Պետրոսյանը: Ի դեպ նշեմ, որ ինքնասպանության վարկածը միայն նախնական բնույթ է կրում: Բանն է այն է, որ դեպքից ստացված լուսանկարների ուսումնասիրությունից
այլ բան կարելի է եզրակացնել:
Առաջին. Լուսանկարում ակնհայտորեն երևում է, որ Պետրոսյանի գլուխը ընկած է աջ կողմի վրա, ինչպես նաև ատրճանակից ստացված մահացու վերքը աջ քունքային հատվածում է: Ինչպե՞ս կարող էր կրակոցից հետո արդեն մահացած մարդու գլուխը տեղափոխվել աջ: Բոլորի համար էլ պարզ է, որ եթե կրակոցը կատարվել է աջ կողմից, ապա գլուխը պետք թեքված լիներ ձախ կողմ, այլ ոչ թե հակառակը:
Երկրորդ. Նկարում պարզ երևում է, որ ատրճանակը ամուր բռնված է աջ ձեռքում, ձեռքը ազդրին է ընկած, ավելին՝ մատը դրված է ձգանին: Նորից հարց է առաջանում: Եթե աջ քունքին հրազենային հարվածից հետո չի առաջանում ելքային անցք, նշանակում է փամփուշտը դուրս չի եկել: Դա ենթադրում է, որ ատրճանակը դրված է եղել քունքին մոտ 90 աստիճան անկյան տակ, իսկ այս դեպքում ինքներդ կարող եք պատկերացնել՝ ձեռքի արմունկը մոտ 30սմ հեռավորության վրա է գտնվում մարմնից, գումարած ատրճանակի հետհարվածը, որի արդյունքում արդեն անուժ ձեռքը պետք է առնվազն ընկներ մի փոքր հեռու, այլ ոչ հակառակ ուղղությամբ ընկներ ազդրին: Կարծում եմ ոստիկանությանը առնվազն հետաքրքրել են այս նկարները:
Համնեայնդեպս, եթե մինչ լուսանկարներ կատարելը որևէ փոփոխություն տեղի չի ունեցել մեքենայում և այս նկարները հավաստի են, ապա ինքնասպանության վարկածին ես չեմ հավատում:
Հ.Գ. Ցավակցում եմ Արմեն Պետրոսյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:




Սսպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն...

Комментариев нет: