2013-01-11

Սիրո երգը


Լուսանկարը՝ Արմեն Մխեյանի

Դե ե՜կ, մուսա, մեղմ շշնջա ականջիս,
Որ երգն իմ պատմեմ աշխարհին,
Որ հոգուս թրթիռը բառեր դարձնեմ,
Սրտիս զարկերը՝ հանգեր...

Կասեմ աշխարհին ինչ կա իմ հոգում.
Բառերի մեջ սեր կներդնեմ ու...
Ու կբաժանեմ նրանց բոլորին,
Ովքեր հավատում են սիրուն:

Բայց անսիրտ մարդիկ շատ են,
Որ չեն հավատում սիրուն մեծ:
Մի՛ սպանեք իմ սերն անհուն,
Այն իմ հոգին է...

Սերն ամենքիս սրտում է,
Նրա համար չկան սահմաններ,
Չկան արգելքներ, հավատացե՜ք
Այն հույսն է, լույսն ու հրաշքը...

Սերն ուժն է, պայքարը կյանքի:
Է՜լ ինչ կյանք առանց նրա,
Ի՜նչ գնահատանք գեղեցկի՝
Առանց նրա կյանք չկա...

Սերը բարին է, այն շողն է Արևի,
Կյանքի հրաշքն է Սերը,
Իսկ  սիրելը մեր կարճ կյանքի
Հրաշագործությունը մեծագույն...

Комментариев нет: