2016-03-06

Երբ դու հեռացար


Երբ դու ինձ լսել անգամ չկամեցար,
Երբ թողեցիր ինձ մենակ դժվար օրերիս,
Ես քեզ չմեղադրեցի, չատեցի քեզ...
Այլ քեզ իմ սրտում թաքուն պահեցի,
Առավել լուսավոր օրերիս համար:
Բայց երբ եկավ լույսը, հանկարծ հասկացա,
Որ արդեն օտար եմ, անծանոթ եմ քեզ,
Իսկ դու` այնքան հարազատ սրտիս,
Որ անցյալիս հուշերը քեզ նվիրված`
Դարձել են լույսի շողքեր ճանապարհիս...
Հեշտ չէ մոռանալ նրան, ով դարձել է
Ողջ աշխարհդ ասես, և ես քեզ մոռանալ
Այդպես էլ չկամեցա` չկորցնելու համար
Աշխարհն այն, որում դու կաս...

Արմեն Մխեյան


Комментариев нет: