Նախատոնական օրեր են մեր երկրում: Մեր մեջ ասած շատ քաղաքականացված Ամանոր ու Սուրբ Ծննդյան տոներ են սպասվում մեզ, հատկապես վերջին քաղաքական զարգացումները դրա մասին են վկայում: Համաձայնվեք, որ ամեն ինչ շատ բարդ է ու սպասել, որ Հայաստանում այս անգամ կանցնեն արդար ու թափանցիկ ընտրություններ ֆանտաստիկայի ժանրից է: Ինչևէ, ես հավատում եմ մեր ժողովրդի ընտրությանը ու սպասում, որ գոնե այս անգամ քաղաքացիական մտածելակերպի այնպիսի վերելք կլինի, որ յուրաքանչյուրս կգիտակցենք ու կհասկանանք, որ ամենքս այս պետության մի մասնիկն ենք ու մեր պետությունը նաև կախված է մեզանից, մեր ձայնից ու խղճից, այլ ոչ թե մեկ ու չորս զրոներից բաղկացած թվից: Չգիտեմ դուք ինչպես, բայց ես Ձմեռ պապից խնդրում եմ, որ հաջորդ տարի ամեն դեպքում իրականացնի իմ երազանքներից մեկը՝ այն, որ Հայաստանում անցկացվեն արդար ու թափանցիկ ընտրություններ:
Ինչ ասում ես քաղաքականություն է ստացվում: Ինչի մասին էի ուզում գրել, բայց ինչ ստացվեց: Հիմա ասեմ ամենակարևորը: Ես` որպես ՀՀ քաղաքացի իշխանություններից պահանջում եմ, որ ցանկացած պոլիէթիլենային տոպրակ արտադրող, պլաստիկ շիշ ներմուծող, պատրաստող կամ վաճառող անպայման նման ցելոֆանների կամ շշերի մակերեսի առնվազն հինգ տոկոսը հատկացնի մակնանշման համար, որտեղ գրված կլինի՝ «ՄԻ ԱՂՏՈՏԵՔ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ՝ ՈՐՊԵՍ ԱՂԲ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ՊԼԱՍՏԻԿԸ: ԱՅՆ ՉԻ ՔԱՅՔԱՅՎՈՒՄ ԲՆԱԿԱՆՈՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԵՎ ԽԻՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ»: Թե չէ բոլորը մենակ ընտրություններից են խոսում, իսկ առջևում դեռ Ամանոր կա: Քանի նման տարա կամ պոլիէթիլենային տոպրակ կաղտոտի մեր շրջակա միջավայրը: Կարծում եմ այդկերպ բնակչությունն ամեն դեպքում կսկսի ավելի ուշադիր լինել շրջակա միջավայրի հանդեպ...

Комментариев нет:
Отправить комментарий