Ձյան փաթիլներն այնքան
հանդարտ էին իջնում վար, որ թվում էր` հայտնվել եմ հրաշքների աշխարհում: Շուրջս ամեն
ինչ կամ սպիտակ էր, կամ սև, և միայն գիշերային լույսերի գույնն էր, որ տեղ-տեղ դեղինին
էր տալիս:
Ճերմակ ու փափուկ
ձյունը խլացնում էր յուրաքանչյուր շշուկ ու շուրջս կատարյալ լռություն էր, բայց ոչ
իմ հոգում…
Սիրո կայծերն արդեն
զգացնել էին տալիս ու սիրտս վկայում էր` կայծերը հրդեհելու են ներսս: Անհնար է կանգնեցնել
այն, ինչ դեռ վաղուց կոչում են սեր: Չէ՞ որ առանց այդ սիրո դժվար է պատկերացնել կյանքը:
Որքա՜ն խոսքեր են ասվել սիրո մասին, որքան երգեր են գրվել: Այսօր դժվար է պատկերացնել
անգամ, թե ինչպիսին կլիներ մարդկային կյանքն առանց սիրո, որքան այն թերի կլիներ ու
դատարկ:
Կյանքի յուրաքանչյուր
փուլում, սերը միշտ ուժ է տալիս, ստիպում գնահատել իրեն մի զգացումով, որ կարոտ է կոչվում:
Այս երկու զգացողություններն
անբաժան են միմյանցից, ու հիմա ես արդեն զգում էի կարոտ, անգամ բաժանվելուց անմիջապես
հետո, իսկ բաժանումից արդեն օրեր էին անցել, ու ես ամենուր նրան էի որոնում, ամբոխի
մեջ նրա ժպիտը, անգամ հիմա` գիշերվա այս ուշ
ժամին, դատարկ փողոցում:
Հաճախ էի փորձել
խուսափել սիրահարվելուց, բայց հիմա արդեն անկարող էի կանգնեցնել սրտիս, որ ամեն անգամ
նրան հիշելուց այնպես էր բաբախում, ասես պետք է դուրս գար մարմնիցս: Վախենում էի սիրուց,
քանզի գիտեի, որ կարոտը ցավոտ կարող լինել, անգամ խելագարության հասնցել:
Մենության մեջ կարոտն
առավել քան ուժեղ է լինում: Միայն հիմա հասկացա, որ սիրուց ծնված կարոտը կարող է ուժ տալ նաև, որպեսզի պայքարես, հաղթահարես
այն, ինչը հաճախ ուժերից վեր ես համարում:
Սիրո ու կարոտի շնորհիվ
կյանքի ընթացքը չի կանգնում, անգամ մեկ ակնթարթով, ու սերը ստիպում է առաջ գնալ` սրտի տրոփյունով ու նրա կողքին լինելու փափագով: Նրա կողքին լինելու ցանկության շնորհիվ անում ես անգամ անհնարինը:
Նայեցի հետ այն հույսով, որ գուցե տեսնեմ նրան,
բայց սպիտակ ձյան վրա միայն իմ ոտնահետքերն
էին` անցյալի հետքեր:
Սերը չափում են կարոտով: Այս երկուսը ուղիղ համեմատական
են: Որքան մեծ է սերը, այնքան կարոտն ուժգին է լինում: Կարոտն այսօր առավել քան ցավոտ
էր:
«Ի՞նչ կլիներ, եթե սերն առանց կարոտ լիներ, -
հարցրեցի իքնս ինձ ու պատասխանը չուշացավ, - այն չէր լինի»:
Комментариев нет:
Отправить комментарий