Աղբյուրը՝ Գրողուցավ կայք
Հեղինակ՝ Արմեն Մխեյան
Հինգ
տարի անց նա նորից բեմ կբարձրանա:
Սիրտն այնպես է բաբախում, ինչպես այն տասնվեցամյա
աղջնակինը, որ տարիներ առաջ պետք է առաջին անգամ բեմ դուրս գար, երգեր ամենամեծ դահլիճներից
մեկում, իսկ հանդիսատեսը պետք է ունկնդրեր, քննադատեր, իսկ հետո հիանար ու սիրեր իրեն՝
որպես բացառիկ ձայն ունեցող երգչուհու: Ինքը շատ էր սպասել այս օրվան ու հավատացած
էր. իր երկրպագուները ևս: Հինգ տարի քար լռությունից, լրատվամիջոցներից, հրավերներից
ու համերգներից հեռու մնալով՝ այժմ նա նորից «կխոսի», բայց իր նոր ու հին երգերով:
Մի քանի րոպե, ու ինքն արդեն բեմում կլինի:
Շլացնող լույսեր, բազմահազար երկրպագուների ծափողջույններ, հիացական հայացքներ ու անթիվ ծաղիկներ:
Բայց չի լինի նա, ով իրեն նվիրեց այս ամենը, այս կյանքը, բեմը, երգարվեստն ու առաջին
ծաղիկները: Նա, ով սիրեց ոչ միայն իր ձայնը, այլև հոգին: Սիրել նրան մեծ երջանկություն
էր, վայելել նրա անհուն սերը՝ այնքա՜ն հրաշալի: Բայց մի օր ավարտվեց սիրո երջանկությունը:
Նա այլևս կողքին չէ, բայց միշտ իր սրտում՝ իր հոգեթով մեղեդիներով, որ ձոնվում էին
միայն իր համար, այն հոգուց ծնված բառերով, որ չքնաղ էին այնքան… Եվ այսօր նա կերգի
հենց այդ երգերը, որ ձոնվել էին իրեն համար, միայն իրեն համար:
***
—
Ես քեզ հետ եմ, չվախենա՛ս, մի՛ նայիր դահլիճին, գուցե դա շփոթեցնի քեզ: Երբ
բեմ դուրս գաս, նայիր միայն ինձ, երգիր այնպես, ինչպես միայն ինձ համար ես երգում:
Գիտեմ՝ դու կարող ես: Ես առաջին շարքում եմ նստած լինելու, հաջողություն քեզ…
Վաչեն անհետացավ, իսկ ինքն անգամ
ձայն հանել չհասցրեց:
—
Իսկ
այժմ բեմ կբարձրանա մի երգչուհի, ով առաջին անգամ է կատարելու այս երգը:
Տղամարդու ձայնին հաջորդեց կին
հաղորդավարի ձայն.
—Թեպետ նա սկսնակ երգչուհի է,
բայց արդեն հասցրել է իր գրավիչ ու գեղեցիկ ձայնով գերել հազարավոր սրտեր:
—
Եվ այսպես,
երգի պրեմիերա: «Անձայն կասեմ»…
Եվ լսում է իր իսկ անունը, որ
միասին արտասանում են վարողները:
Սրտի թրթիռն ավելի է ուժգնանում:
Լսվում է ծափերի ձայնը: Նա կամաց դուրս է գալիս բեմ: Բաց վարդագույն զգեստն այնքան
երկար է, որ հատակին է թափվում: Հանդիսավարները հեռանում եմ բեմից՝ ողջունելով իրեն: Նա
հիմա բեմում է, միայնակ ու գլխիկոր: Աստիճանաբար մարում են լույսերը: Իր հետևում գտնվող
մեծ էկրանին կապույտ գույն է հայտնվում, ու միայն մի լույս իր վրա է ընկնում: Ծափերի
ձայնն էլ չի լսվում: Քար լռություն: Մի պահ իրեն թվում է, թե ողջ դահլիճը բարձրախոսի
միջոցով կլսի իր սրտի տրոփյունը: Հնչում է
մեղեդին: Վախենում է բարձրացնել գլուխը: Հիմա պետք է սկսել, մեկ… երկու… երեք…
Լսում է իր իսկ ձայնի արձագանքը,
մեղեդու թռիչքը: Սրտի զարկերն ուժգնանում են: Մի ձեռքը դնում է սրտի վրա, ասես հիմա
այն դուրս կթռչի: Բարձրացնում է գլուխը: Ձայնն ավելի հստակ է դառնում: Մեկ քայլ դեպի
դահլիճը, ու գտնում է նրա հայացքը, որ քիչ առաջ իր կողքին էր, ապա թեքում գլուխն ու
փակում աչքերը: Ձայնն այստեղ պետք է ամենաբարձրը լինի, հանկարծ չդավաճանի ձայնն իրեն:
Ոչ, չի դավաճանում: Այնպես է ստացվում, ինչպես ինքն էր ուզում:
Լսում է դահլիճից եկող առաջին
հիացական բացականչությունները: Գլուխը թեքում է դեպի դահլիճն ու բացում աչքերը: Որսում
է նրա ժպիտը, ակամա ինքն էլ է ժպտում: Նա այլևս
չի վախենում: Նայում է հեռուն, զգում` դահլիճի
ջերմությունը: Մի քանի շարժում մեղեդուն համահունչ, ու նա լրիվ իր կերպարի մեջ է՝ իսկական
հավերժահարս: Բեմի վրա նոր լույսեր են վառվում, իսկ էկրանին ծովային մայրամուտի նկարներ
են, ու ինքն ասես սահում է ալիքների վրայով: Բառերն ասես դուրս են հորդում իրենից ու
լցնում դահլիճը: Ահա և վերջին կրկներգը, վերջին շարժումները: Նա նորից գլուխը կախում
է: Սիրտն արագ է տրոփում, բայց ոչ հուզմունքից, այլ երջանկությունից: Նա արեց այն,
ինչ իրենից սպասում էր Նա, ով հենց իր համար էր գրել այս երգը, խոսքերը:
Հանկարծ դահլիճը պայթեց ծափերից:
Վառվեցին լույսերը: Բեմի մոտ մի քանի տասնյակ մարդիկ կային՝ ձեռքներին ծաղիկներ:
—Շնորհակալ եմ,—գրեթե շշնջաց նա, որ հազիվ
լսվեց ծափահարությունների խլացնող աղմուկի մեջ:
—Հիանալի երգ, հիանալի կատարում:
Շնորհակալ ենք քեզ,— բեմում հայտնվեցին վարողները, — այս ծափահարությունները միայն
քեզ համար են, և ծաղիկները նույնպես —շարունակում է տղամարդ վարողը…
Սա իր առաջին մեծ բեմն էր: Նա
արեց առաջին քայլը…
***
Նա երջանիկ էր: Սիրում էր իր աշխատանքը, ամուսնուն,
գնահատում նրա արվեստը: Ամեն ինչ կատարյալ էր, մինչ այն չարաբաստիկ օրը, երբ մեքենան
վթարի ենթարկվեց: Աչքերը բացեց հիվանդասենյակում, ու առաջին իսկ բացականչությունը Նրա
անունն էր: Սիրտը վատն էր վկայում: Ամբողջ մարմինը ցավում էր, բայց այդ ցավը ոչինչ
էր հոգու ցավի դեմ: Նա լալիս էր, լալիս հոգու ցավից ու չէր էլ լսում բուժքրոջ խոսքերն
անգամ.
—Մի՛ նյարդայնացեք, Ձեր այս վիճակում առավել ևս,
հանգստացեք խնդրում եմ…
***
Ահա և նա բեմում է: Դահլիճը լեփ-լեցուն է:
Բացառիկ ձայնի գեղգեղանքը լցնում է դահլիճի ամենահեռավոր անկյունն անգամ: Նույն զգացողությունը
և դահլիճի ջերմությունն ավելի են ոգեշնչում: Նա ճախրում է իր իսկ երգի թևերով ու մեղեդին
հասցնում հեռուներ: Զգում է նրա շունչը: Նա այնտեղ է՝ բեմն ու դահլիճը շղարշող ստվերից
այն կողմ, հազարավոր հայացքների մեջ:
Դահլիճը ցնծում է: Հնչում են այն երգերը, որ
մեծ ճանաչում են ձեռք բերել: Ավելի քան հինգ տարի լռությունից հետո կրկին բեմում է: Որքա՜ն էր կարոտել հանդիսատեսի ջերմությանը: Հիմա պետք
է հնչի այն երգը, որն իրեն մեծ հռչակ է բերել, նա կերգի նրա ու իր երգը և պետք է երգի
անթերի՝ հանուն նրա…
Մարում են լույսերը, դահլիճը՝ լռում: Նա բեմի
կենտրոնում է, կանգնած է այնպես, ինչպես տասը տարի առաջ: Հուզմունքը մեծ է, ու սիրտն
էլի սկսում է արագ բաբախել ինչպես այն ժամանակ: Ոչ, սա հուզմունքից չէ, այլ երգից,
երգի հոգուց, այն ստիպում է գնահատել սրտի թրթիռին անգամ:
Աչքերը փակում է, սկսվում է նախերգանքը ու
հանկարծ տեղի է ունենում անսպասելին: Ինքը լսում է երգի բառերը, բայց ինքը չի երգում:
Զարմացած բարձրացնում է գլուխը: Երգում է մի ողջ դահլիճ: Արցունքերն անկարող է զսպել:
Առաջ է գնում դեպի դահլիճն ու նստում բեմահարթակի աստիճաններին: Դիմացը խավար է, ոչինչ
չի տեսնում, միայն դահլիճից եկող հազարավոր ձայներն իր իսկ երգն են երգում:
Վերջապես երկրորդ կրկներգից ինքն էլ է սկսում
երգել: Արցունքները խեղդում են, բայց ձայնն աներեր է, հաստատուն: Դահլիճն ու երգչուհին
երգում են միասին՝ առանց խանգարելու միմյանց, իսկ երջանկության ու տխրության արցունքները
միախառնված դեռ հոսում են: Նա չի նայում դահլիճին, աչքերը փակ են, բայց դահլիճից ականջին
են հասնում ոչ միայն երգի բառերը: Ինչ-որ շարժում կա այնտեղ, բայց այնուամենայնիվ չի
բացում աչքերը: Ահա և վերջ. մեղեդու վերջանալուն
պես դահլիճը լուսավորվում է: Դեռ նստած է: Լսվում են ծափեր: Բացում է թաց աչքերը: Ողջ
դահլիճը հոտնկայս ծափահարում է: Հենց իր առջև
երկրպագուներն են՝ ձեռքներին ծաղիկներ ու նրանց մեջ մի մանկիկ, որ ամենից առաջ է կանգնած՝
ձեռքին մի մեծ ծաղկեփունջ…
Այո,
սերը հաղթում է անգամ մահվանը, ինչպես երգի բառերն էին հնչում մի քանի վայրկյան առաջ:
Չէ՞ որ փոքրիկի աչքերը Նրա աչքերն են: Այդ փոքրիկն իր մեծ սիրո ծնունդն է, իր կյանքի
միակ հույսը: Հենց այդ սիրո մեծ ծնունդը նորից ստիպեց նրան ապրել: Հենց սիրո այդ մեծ
հրաշքը նոր կյանք պարգևեց իրեն:
—Իմ հրա՜շք, — շշնջաց նա:
—Մայրի՜կ, մայրի՜կ, ես քեզ շատ
եմ սիրում, — բղավեց մոտ չորս տարեկան երեխան ու առաջ նետվելով՝ գրկեց մորը…
Դահլիճը դեռ երկար ծափարում էր երգչուհուն, ով գրկել էր իր փոքրիկին, իսկ արցունքները նորից հոսում էին, երջանկության արցունքները...
Դահլիճը դեռ երկար ծափարում էր երգչուհուն, ով գրկել էր իր փոքրիկին, իսկ արցունքները նորից հոսում էին, երջանկության արցունքները...
Комментариев нет:
Отправить комментарий