Ցուցարարները շարժվեցին դեպի ոստիկանություն` պահանջելով ազատ արձակել բաժին բերման ենթարկվածներին: Հասնելով ոստիկանության բաժին` հանդիպեցինք մի քանի շարքով կանգնած ոստիկանների: Մինչ ցուցարարներին կոչ էր արվում չենթարկվել սադրանքների և հեռու մնալ ոստիկանների հետ վիճաբանությունից, կատարվեց անսպասելին: Հանկարծ ակտիվիստ Արեգ Գևորգյանին, ով կանգնած էր ցուցարարների դիմաց, ոստիկանների կողքին, մի քանի ոստիկաններ, թիկունքից մոտենալով առանց որևէ բացատրության, հրելով հեռացրին ամբոխից ու տարան ոստիկանության բաժին: Իմ տեսախցիկը ֆիքսել է հենց այդ պահը: Դիտեք 1:50 րոպեից:
Թե ինչու ոստիկանությունը նման քայլի դիմեց, թողնում եմ, որ դուք պատասխանեք, սակայն մի բան ակնհայտ էր. ակտիվիստներին նման կերպ բերման ենթարկելը հարիր չէ ոստիկաններին և պետք է ավելացնեմ. այս դեպքում ոստիկանությունը կրկին ցույց տվեց, որ պատրաստ է գնալ ցանկացած քայլի, որպեսզի ճնշում գործադրի քաղաքացիական ակտիվ հասարակության վրա: Ակտիվիստի նման կերպ բերման ենթարկելը, բնականաբար զայրացրեց ցուցարարներին և սկսվեց քաշքշուկ... Մանրամասները տեսանյութում:
Ի դեպ. առաջացած քաշքշուկի պատճառով այնպիսի հարված ստացա դեմքիս, որ ակնոցի երկաթը վնասեց քիթս...
Комментариев нет:
Отправить комментарий