Ցավալի է մտածել
ու միևնույն ժամանակ անհավատալի է թվում, որ մահից հետո ոչինչ չկա և քանի որ յուրաքանչյուր
մարդ և կենդանի արարած նախևառաջ իր մեջ հսկայական էներգիա է կրում, ապա բանախոսի կարծիքով
մահից հետո մարդու էներգիան, որը հենց հոգին է, էներգիայի պահպանման օրենքից ելնելով
չի կարող անհետանալ, այլ կարող է ձևափոխվել…
Բանախոսը նշեց, որ էներգիան նաև ինֆորմացիայի կրող է, և այստեղ`
այս աշխարհում որքան շատ ես կարողանում ստանալ տեղեկատվություն, գիտելիք, ապա էներգիայի
ձևափոխությունից հետո մեծանում է հնարավորությունը էլ ավելին տանելու այս նյութական
աշխարհից, քան կարող ես մտածել:
Անդրադառնալով իր ստեղծագործական գործունեությանը` Արմեն
Մխեյանը նշեց, որ փորձում է իր պատմվածքներում ներդնել նաև փիլիսոփայական գաղափարներ` իր արձակ ստեղագործություններից առանձնացնելով «Վերջին բաբախյունը» պատմվածքը:
Մանրամասնելով պատմվածքի սյուժեն` հեղինակը նշեց, որ այն
գրվել է իր համար բավականին ծանր հոգեբանական պայմաններում և գուցե այդ է եղել պատճառը,
որ պատվածքը շատ հուզիչ է, գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ ցավոտ, քանի որ ընթերցողներից
շատերը չեն կարողանում զսպել իրենց արցունքերը: Ամեն դեպքում ցանկացած ստեղծագործություն, որքան
էլ այն տխուր լինի, ինքը փորձում է ավարտել դրականի, գեղեցիկի և բարու հաղթանակով: Ինչը
փորձել է անել նաև «Վերջին բաբախյունը» պատմվածքի դեպքում:
Նյութը պատրաստեց Լիլիթ Սուսանյանը
Комментариев нет:
Отправить комментарий