2014-02-08

Ընդմիշտ ցտեսություն


Հեռացար` հույս տալով, որ կհանդիպենք,
Գրկեցի անխոս, ի՞նչ իմանայի, որ վերջինն է,
Այլապես ավելի ուժգին կրծքիս կսեղմեի,
Այլապես կասեի, որ ինձ համար շատ թանկ ես,
Ի՜նչ իմանայի....

Հրաժեշտից հետո հոգիս տխրեց` ասելով` մի գնա,
Սիրտս սկսեց քեզ փնտրել, բայց ավա՜ղ,
Կանչերն անպատասխան մնացին,
Սիրտս հոգուս հարցրեց` իսկ ինչո՞ւ
Անպատասխան հարց...

Մեկ ակնթարթ եկար ու անցար կյանքիս արահետով,
Դառնալով իմ հոգու համար մի ողջ աշխարհ,
Իսկ ես` ցավոք քո կյանքի գրքից
Անավարտ էջ միայն,
Ավա՜ղ, այն էլ արդեն պոկված...


#ԱրմենՄխեյան

Комментариев нет: