2014-11-01

Հելոին. քչերը գիտեն տոնի իրական խորհուրդը


Բոլոր նրանց համար, ովքեր չիմանալով Հելոին տոնի նախապատմությունը քննադատում են այն.
Հելոինը հին կելտական ծիսական տոներից մեկն է եղել, որի հիմնական խորհուրդը չար ուժերին հեռու վանելն է: Դրուիդներն ու կելտերը հավատացած էին, որ այդ օրը չար ուժերի ազդեցությունը մեծանում է, քանի որ չարի ու մարդկանց միջև գոյություն ունեցող շղարշը մի կողմ է գնում` մարդկանց առավել խոցելի դարձնելով: Այն ոչ թե չար ուժերին սատարող տոն է, այլ չար ուժերից պաշտպանող: Արդեն 9-րդ դարում կաթոլիկ եկեղեցին տեսնելով, որ հեթանոսական ժամանակներից եկած տոնն այնքան է արմատացած ու մարդիկ դեռ շարունակվում են նշել, վերափոխեց անունն ու նոր խորհուրդ տվեց տոնին` «Բոլոր սրբերի հիշատակի օր» (All Hallows Eve): Այստեղից էլ տոնի ներկայիս անունը, իսկ մինչ այդ կելտական մշակույթում այն հայտնի էր Սամայն անունով:
Բոլոր նրանց համար, ովքեր նշում են տոնը.
Այն հայկական տոն չէ և որևէ առնչություն չունի հայկական մշակույթի հետ: Պետք չէ սարսափելի դիմակներ հագնել ու այդ կերպ դառնալ «չար ուժ»: Պարզապես պետք է չար ուժը մի կողմ վանել: Կելտերը ոչ թե իրենք էին սարսափազդու կերպարի մեջ մտնում, այլ ճակնդեղը (հետագայում միայն դդումը դարձավ տոնի խորհրդանիշ արդեն ԱՄՆ-ում) դիմակի տեսք էին տալիս ու դրուիդներից (քրմեր) վերցված կրակը դնում ճակնդեղի մեջ...
Մի տոն նշելուց առաջ կարևոր է իմանալ տոնի խորհուրդն ու նշանակությունը, այլ ոչ թե անել այն, ինչ շատերն են անում, բայց սխալ մեկնաբանությամբ...