2012-01-10

Մեղմ ժպիտ

Քայլում եմ մենակ ու տխուր,
Աշուն է շուրջս, մի թախծոտ աշուն:
Մի ծանոթ հայացք ու մեղմ մի ժպիտ
Ծանոթ է այնքա՜ն….
Գիտեմ, տեսել եմ հաստատ.
Ասես ողջ կյանքս քեզ հետ է կապված,
Բայց հիմա մի մեղմ ժպիտ,
Հայացք միայն ու էլ ոչինչ:
Եղել է մի պահ կյանքս եմ տվել,
Նվիրել ամենը ու սիրտս չխնայել,
Բայց այսօր ծանոթ ենք միայն
Ու արժանի եմ ժպիտիդ միայն
Տարիներ կանցնեն, տարիներ երկար,
Ոչինչ չի մնա, կփոխվի աշխարհն
Ու ապագան ներկա կդառնա.
Կմնաս այդպես անցյալում դու միշտ
Ու հիմա քեզ միայն մեղմ մի ժպիտ:     
        



Отправить комментарий