2012-01-28

Դու կլինես շատ հեռու...

Կտրվեց վերջին հույսի թելը,
Մարեց հոգուս վերջին կանթեղը,
Երբ հասկացա որ կորցրել եմ
Այս աշխարհում ամենաթանկը:

Դու մոռացար ինձ ու անցյալը,
Որ մերն էր՝ երկուսինս,
Ու այրվեցին կամուրջները
Մեր մեծ սիրո անցյալի

Ու ցավում է սիրտս հիմա,
Երբ անցյալն եմ ես հիշում,
Գիտեմ երբեք էլ չի լինի
Այնպես ինչպես մեր հեքիաթում:

Ապագան չի շտապի գալ,
Այլ կմնա ներկայի ակնթարթում.
Այս ներկան կձգվի երկար,
Իսկ դու կլինես շատ հեռու

Комментариев нет: