Ճակատագիրն ասես ծաղրեց ինձ
Քամուց քշված տերևի պես
Հեռու տարավ ինձ քեզնից…
Կեսգիշերին Լուսնի հետ ես միայնակ
Ինչպես և դու, օրն ենք սկսում նոր
Միմյանցից հեռու ու հիմա օտար…
Ասես երեխա լինեմ,
Զղջում եմ ու սպասում,
Որ կանես մեկ քայլ, ընդամենը մեկ,
Իսկ Դու նույնը ինձնից ակնկալում…
Ու մենք դեռ սպասում ենք,
Լռության մեջ հառաչում անձայն
Ու նորից սպասում՝ հուսալով ,
Որ մեկ քայլ կանենք ընդառաջ
Ու նորից կհանդիպենք մեկմեկու…
Комментариев нет:
Отправить комментарий