Ու՞ր եք կանչում ինձ, երազներ,
Ո՞ւր եք հիմա դուք, երազներ…
Թե անցյալն եք հիշեցնում,
Ուրեմն եկեք երազներ…
Իմ անցյալից միայն երազներ,
Հուշեր անգին ու անմոռաց,
Իմ հուշերից ծնված երազներ,
Ա՜խ որքան թանկ եք ինձ համար…
Երազներ անցյալից եկած
Դուք ինձ կյանք եք տալիս նորից
Ու ապրում եմ ես հիմա
Երազներով իմ ՝ հուշերից ծնված…
Комментариев нет:
Отправить комментарий