1007*8=8056:
Բայց սա դեռ ամենը չէ: Այդ մարդիկ հո՞ մենակ չեն եղել իրենց տներում: Արդյունքում կրկին համեստորեն հաշվելով յուրաքանչյուր հարցվողի ընտանիքի անդամների թիվը վերցնելով 4 հոգի, կստացվի, որ ես բարևել, ներկայացել ու առնվազն պատասխանել եմ նրանց գոնե մեկ հարցի: Հատկապես գյուղական համայնքներում, ընտանիքի անդամների թիվը բավականին մեծ է եղել, բայց համեստորեն նշենք 4: Հետևաբար այդ 1007-ը բազմապատկենք (4-1)-ով, քանի որ 4 հոգուց մեկի հետ հարցումը անցկացրել եմ, իսկ վերևում արդեն ներառել եմ ընդհանուր թվի հետ: Էլ գլուխ չհարդուկեմ ու միանգամից ավարտեմ հաշվարկը՝
1007*8+1007*3=11077: Ահա եվ վերջ : Ստացվում է, որ առնվազն 11.000 հոգու հետ ես առերես հանդիպում եմ ունեցել իմ աշխատաքնի բնույթից ելնելով: Ես իհարկե հիշողությունից չեմ դժգոհում, բայց պետք է համաձայնվեմ, որ հատուկ ֆենոմենալ հիշողություն չունեմ նրանց բոլորին հիշելու համար: Թեպետ հետաքրքիր, առանձնահատուկ անձանց ու նրանց հետ կապված դեպքերը չեն մոռացվում: Այսօր նրանցից շատերին ճանաչում եմ ու մտերիմ ընկերներ ենք...
Հ.Գ. Ստացվում է, որ մի ողջ էլեկտորատ ունեմ: Բոլորին ջերմ բարևներ...
Комментариев нет:
Отправить комментарий