2015-03-21

Գարունը պատկերներով...

























2015-03-15

Ծառերը ծաղիկ են հագել, գարուն է հիմա...



Ծառերը ծաղիկ են հագել, գարուն է հիմա...
Միայն հոգիս` անարև դարձած,
Անծաղիկ, անգույն տխրել է այնպես,
Ասես աշխարհի գույները կորել են իսպառ...
Կրկին գարուն է` ծաղկունքով պատված,
Բայց հոգումս ամպեր են կուտակված:
Հոգիս նորեն ուզում եմ գարունով լցնել,
Հոգուս գարունը կրկին ետ բերել,
Բայց ավա՜ղ, այնտեղ` ուր դու ես հիմա,
Հեռու է, անհաս ու անճամփա,
Բայց դրսի գարունը ինձ թևեր կտա...
Ու գուցե հաջողվի  հասնել մի օր,
Նրան` հոգուս գարունը գողացած
Եվ ինձնից միշտ հեռու փախչող մեկին...
Գարունս ետ բեր, հոգուս գարունը գողացված: