Հոգու աշխարհներ
Հետ հայացք դեպի 2016 թվական
Հետհայացք
Անցավ ևս մեկ տարի: Թեպետ գեղեցիկ թվերով գրվող տարի էր, սակայն այդքան էլ հեշտ չէր: Հակասականզցաղողություններով, վերելքներով ու նաև անկումներով հագեցած տարի: Իմ կյանքի ամենաանբացատրելիտարին կարելի է համարել 2015-ը: Եվ հիմա՝ արդեն տարեմուտին, ամփոփելով անցյալ ժամանակով գրումեմ՝ հույս ունենալով ամենը թողնել անցյալում ու ամեն ինչ սկսել նորից... Շարունակել
Եթե սերն առանց կարոտ լիներ
Հույզեր, որ հոգի ունեն
Իմ մասին... հետաքրքիր հաշվարկ
ԿԱՐԴԱԼ...
Ամպերի միջով
Ես Երկիրն էի, ողջ հողագունդը, զգում էի ամեն հատվածի ջերմությունն ու զովությունը, ամեն քարի ու ավազահատիկի տեղաշարժը: Իմ մարմինը խորունկ ձորերն ու վեհ լեռնագագաթներն էին: Զգում էի մարմինս կնճռոտած գետերի ու օվկիանների փրփրուն ալիքների շարժը, անտառներն ու տափաստանները, անապատներն ու մարգագետինները: Երկվայրկյան հետո ես նորից բարձունքում էի: Նորից սկսվեց աղմուկը, բայց ամենահստակը իմ ներքին ձայնն էր՝ «Էությունդ Բնությունն է, Բնությունը՝ հավերժությունը: Էությունն հավերժ է…»: ՇԱՐՈՒՆԱԿԵԼ...
Լուսանկարը մեկ ակնթարթն է կանգնեցնում, իսկ նկարչի ձեռքով նկարվածը ամեն վրձնի հարվածի հետ հոգուց մի մասնիկ է փոկում ու գույների երանգի հետ միախառնվելով, մնում թղթի վրա: Նկարը շունչ ունի, բովանդակ հոգի ու կենդանի է այնքա՜ն: ՇԱՐՈՒՆԱԿԵԼ...
Աստվածային սերն այդ
Աստղիկը Սերն էր ասես: Նա սիրով էր լցնում մարդկանց սրտերը, բնությունը, արարում բարին ու գեղեցիկը: Նրա տարածած սիրո շնորհիվ վարդերն էին ծաղկում ու սիրո բուրմունքով արբեցնում բոլորին: Աստղիկն ամենասիրված աստվածուհիներից մեկն էր: Նրան սիրում էին և աստվածները, և հասարակ մարդիկ: Նա բարության, գեղեցիկի ու սիրո մարմնավորումն էր, երջանկության խորհրդանիշն ու աստվածային գեղեցկություն և սեր շնորհողը: ՇԱՐՈՒՆԱԿԵԼ...
Մենության ներքո
«Ես Քեզ կհաղթեմ, միայնություն,― քմծիծաղեցի ես,― ես միայնակ քեզ կթողնեմ, ինչպես հաճախ դու ես ստիպում ինձ լինել: Այս գիշեր ես իմ երազների հետ կլինեմ, իսկ առավոտյան արևի ջերմ ու ոսկի շողի հետ: Հետո գուցե դու նորից արթնանաս, բայց հոգումս բացի քեզանից նաև լույս կլինի, իրական արևի լույս, ոչ թե լուսնի արևից գողացած լույսը: Ամեն դեպքում ես կպայքարեմ քեզ հետ, իսկ հիմա վայելիր մենությունդ, իմ հպարտ Մենավոր…»: ՇԱՐՈՒՆԱԿԵԼ...
Հանուն լույսի...
Միշտ պետք է շարժվես առաջ ինչպես լույսը ու հանկարծ ոչ մի քայլ ետ չանես քո ճանապարհից, քանզի լույսը միշտ առաջ է սլանում: Կանգ չառնես և ոչ մի վայրկյան. լույսը երբեք չի կանգնում, քանզի դու Լույսի կրողն ես: ՇԱՐՈՒՆԱԿԵԼ...
Դու
Ժամանակը
Комментариев нет:
Отправить комментарий