2015-07-19

Սերը քո անունով կոչեցի



Քեզ այնպես սիրեցի,
Որ սերը քո անունով կոչեցի,
Սիրուն քո կերպարը տվեցի`
Քո հայացքը, քո աչքերը, քո ժպիտը...
Ա՜խ, ինչ իմանայի ես` հիմարս,
Որ դու հեռանալու ես այնպես արագ, 

Ինչպես հայտնվել էիր,
Ու քեզանից հետո կերպարդ ես թողնելու
Իմ հոգում` Սեր անվամբ...
Ինչպես սխալվեցի, 

Երբ սիրուն քո անունը տվեցի,
Ա՜խ, ինչո՞ւ ես քեզ այնպես սիրեցի,
Որ էլ ոչ մեկին այդպես սիրել
Ես էլ չեմ կարողանա,

Եվ Քեզ հետ եմ համեմատելու
Իմ հաջորդ սերերը բոլոր...

Արմեն Մխեյան

2 комментария:

Анонимный комментирует...

Shat gexecik eq stexcagorcumm,shat huzich er😍aynpes zgalov ynterceci vor el aselu chi🥺

Анонимный комментирует...

Iharke