2012-01-12

Ա՜խ այդ սերը...



Հանկարծ մի օր ես սիրեցի
Ու չիմացա թե ինչպես,
Սիրտս մտավ մի զգացում
Եվ ես այն Սեր կոչեցի...

Սիրուց այրվում էր հոգիս,
Մոխիր էր դառնում սիրտը իմ,
Բայց այդ սիրուց խելակորույս,
Ես կյանք էի ստանում նորից…

Ու սպասում էի, սպասում անվերջ,
Որ նա կասի «այո» մի օր,
Բայց չասելով և ոչ մի բառ
Նա հեռացավ մի օր թաքուն…

Ես հասկացա, որ իմ սիրուց
Կխելագարվեմ մի օր
Ու տանջանքիս մեջ լուռ
Թաղեցի սերն իմ անհուն…

Անցան օրեր ու ամիսներ,
Անցան երկար տարիներ
Ու մի օր ես քեզ տեսա հեռվից
Ու սերս վառվեց նորովի…

Վազեցի ու առաջը կտրելով՝
Լուռ աչքերի մեջ նայեցի,
Նա էլ դարձավ ու ասաց.
—Ի՞նչ ես ուզում դու ինձանից…

—Սեր եմ ուզում,— ասացի ես,
Միայն սեր քեզանից…
Նա ետ դարձավ ու գնաց,
Նա հեռացավ ինձանից…

Комментариев нет: