Աղբյուրն` այստեղ...
Մայիսի 25-ին Երևանում նշվեց «Եվրոպայի օրը»: Հյուսիսային պողոտայում ավելի քան 30 կազմակերպություններ այցելուներին էին ներկայացնում իրենց կազմակերպությունը և գործունեությունը: Առավել մարդաշատ էր «Միջմշակութային ուսումնասիությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության տաղավարը: Այցելուների ուշադրությունը հատկապես գրավում էին երկու փոքրիկ ամանները: Կազմակերպության ներկայացուցիչը նշեց որ դանք բերվել են Նեպալից: Առաջին հայացքից գինու թաս հիշեցնող ամանների շուրջբոլորը գրություններ էին: Կազմակերպության ներկայացուցիչը բացատրեց, որ դրանք օգտագործվում են մեդիտացիայի ժամանակ և ցույց տվեց ինչպես: Փայտիկը ամանի եզրերով անցնակացնելիս մի քանի պտույտից հետո բավականին հետաքրիր ձայն էր լսում: Ամանի կողքը գրված էին մանտրաներ: Ինձ բացատրեցին, որ մանտրաները մոգական ուժը տալիս են հնչյուններին: Որքան երկար են փայտիկը շարժում այնքան ձայնը բարձրանում է, սակայն պետք է ոչ շատ դանդաղ և ոչ էլ շատ արագ շարժել: Թե ինչ նյութից են պատրաստված, դժվարացավ նշել, սակայն հավելեց, որ հավանաբար բրոնզից են:
Այնուհետև ցուցադրվեցին տաղավարում տեղադրված Եգիպտոսից, Հնդկաստանից և այլ երկրներից բերված մշակութային տարրեր:
Կազմակերպությունն արդեն տասը տարի է գործում է: Այն հարցին, թե որն է եղել կազմակերպության վերջին ծրագիրը, նշվեց CAUCULT ծրագիրը, որը տևական ծրագիր է, սկսվել է 2012թ-ին և կավարտվի 2014թ-ին: Հիմնական նպատակն է ձևավորել մշակութային քաղաքականություն: Ծրագրի շրջանակներում նաև ունեցել են թրեյնինգներ, որի մասնակիցներից մեկն ինքն է եղել և երկու օր առաջ է վերադարձել Լիտվայից: Թրեյնինգների թեման միջմշակութային հաղորդակցությունն է եղել: Այնտեղ ծանոթացել են տվյալ երկրի մշակույթի և մշակութային քաղաքականության հետ: Հայաստանից մասնակցել են ոչ միայն երևանցիները, այլև մարզերից ու տարբեր կազմակերպություններից: Հիմնական նպատակը սոցիալական խնդիրների լուծումն է մշակույթի միջոցով:
―Կազմակերպության ներկայացուցիչները մասնակցում են տարբեր էքսպեդիցիաների՝ սկսած Սիբիրից վերջացրած Տիբեթով: Այնտեղից բերում են տարբեր մշակութային տարրեր ու փորձում են ներկայացնել, քանի որ մշակույթը զարգանում է միջմշակութային երկխոսության միջոցով,― նշեց զրուցակիցը:
Նյութը պատրաստեց Արմեն Մխեյանը http://ostarmenia.com կայքի համար:
Комментариев нет:
Отправить комментарий