Արմեն Մխեյանի պատմվածքները ստիպում են ապրել
կերպարով, զգալ հերոսների զգացողություններն ու ապրումները` ընթերցողին ստիպելով հասկանալ
շատ հարցերի պատասխաններ, որոնց մասին երբևէ չեն մտածել: Գրող, հրապարակախոս և բլոգեր
Արմեն Մխեյանի ստեղծագործական կյանքին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով փորձեցինք
զրուցել նրա հետ:
Իմ ստեղծագործությունների թեման հասարակությունում
առկա խնդիրներն են,- զրույցում նշեց Արմեն Մխեյանը,- սակայն այնտեղ կա և սեր, և հուզմունք
և թախիծ: Անդրադառնալով արձակ ստեղծագործություններին` գրողը նշեց, որ փորձում է նաև
իր ստեղծագործություններում ոչ միայն բարձրաձայնել առկա խնդիրները, այլև դրանց լուծման
առաջարկներ տալ:
Պատասխանելով այն հարցին` թե որքանով են իր
ստեղծած կերպարները նման հենց իրեն, զրուցակիցը նշեց, որ հաճախ է փորձում իրեն պատկերացնել
հերոսների կերպարում և հարց տալ ինքն իրեն, թե ինչպես տվյալ իրավիճակում ինքը կգործեր
ու հետագա սյուժեն կառուցվում է արդեն այնպես, ինչպես ինքը կվարվեր: Խոսելով իր ձեռքբերումների
մասին` գրողը առանձնացրեց մի քանի ստեղծագործություն, որոնցից մեկն անգամ թագմանվել
է գերմաներեն և տպել ավստրիական ամսագրերից մեկում, սակայն իր ստեղծագործությունները
այդքան էլ հաճախ չի ուղարկում գրական մրցույթների, քանի որ չի չի սիրում ստեղծագործել
թելադրանքով, կամ կոնկրետ թեմայի շուրջ: Գրում է այն, ինչ այդ պահին զգում է: Ստեղծագործելիս
չակերտներ և սահմանափակումներ չի կարողանում հանդուրժել:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է մատուցելու
իր ընթերցողների մոտ ապագայում, Արմեն Մխեյանը նշեց, որ աշխատում է իր նոր վեպի վրա,
որտեղ անդրադարձ է լինելու գենետիկ փոփոխության ենթարկված մշակաբույսերի խնդրին: Այն
իր ոճով առավել մոտ է լինելու իր վերջերս հրապարակած վիպակին` «Քողարկված ճշմարտություն»
ստեղծագործությանը. գործողությունների արագ ու անկախատեսելի զարգացում, վերհանելով
գյուղատնտեսության ոլոտում մի շարք բացթողումեր իրենց հնարավոր բոլոր վտանգներով, որոնք կարող են իրական սպառնալիք դառնալ ազգային անվտագության տեսանկյունից:
-Այն ավելի շուտ դետեկտիվ և արկածային սյուժե
կունենա և ընթերցողին չի թողնի կարդալիս ձանձրանալ,- հավաստիացրեց Արմեն Մխեյանը, հավելելով,
որ գլխավոր հերոսը լրագրող է, իսկ հերոսուհին` պետական պաշտոնյա: Թեպետ կերպարներն
ու հերոսները մտացածին են, սակայն վտանգները, որոնց մասին խոսվելու է վեպում, իրական
են:
Նյութը պատրաստեց Լիլիթ
Սուսանյանը:
Комментариев нет:
Отправить комментарий