«Նյու Յորք Թայմս»-ը ներկայացրել է այս տարվա լավագույն գրքերի հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները ընթերցողների պակաս չեն ունեցել և դարձել են համաշխարհային բեսթսելլերներ:
Ցուցակը գլխավորում է «Դա Վինչիի ծածկագիրը» գրքի հեղինակ Դեն
Բրաունը այս տարվա մայիսին հրապարակած «Ինֆերնո» վեպով: Այն համալրում է Բրաունի ինտելեկտուալ
թրիլեր ոճում գրված վեպերի ցանկը, որտեղ գլխավոր հերոսը կրկին հանդես է գալիս Հարվարդի
համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնը:
Երկրորդ պատվավոր հորիզոնականում է հայտնվել ամերիկուհի գրող Գիլլիան Ֆլինը «Անհետացած աղջիկը» վեպով: Այն հասցրել է միլիոնավոր տպաքանակով վաճառվել 28 երկրներում ու արժանանալ ընթերցողների բարձր գնահատականին: Երրորդ հորիզոնականում Ռոբերտ Ջորդանի և Բրենդոն Սանդերսոնի համատեղ «Լույսի հիշողությունը» գիրքն է, որը վերջին, թվով տասնչորսերորդն է «Ժամանակի անիվը» ստեղծագործությունների շարքում: Լավագույն հինգերորդ հորիզոնականում
է անգլիացի գրող Նիլ Գեյմանը «Օվկանիոսը փողոցի վերջում» ստեղծագործությամբ:
Այն միակն
է, որ լավագույն տասնյակում առանձնանում է ժանրով և ավելի մոտ է ժամանակակից ֆենթզիին:
Ամենաըթներցվող գրքերի լավագույն տասնյակը եզրափակում է
ավելի քան քառասուն բեսթսելլերների հեղինակ Մերի Հիգինս Կլարկի «Հայրիկը գնում է որսի» վեպը:
Ժամանակակից գրական ստեղծագործություններից
ընթերցողները նախապատվությունը տալիս են դետեկտիվ-թրիլլեր ժանրին, որին առավել
բնորոշ է լարված սյուժեն և անկանխատեսելի զարգացումները: Հատկանշական է, որ գրեթե բոլոր
գրքերի էլեկտրոնային տարբերակներն անվճար հասանելի են, սակայն այդ հանգամանքը հեղինակներին
չի խանգարել իրենց ստեղագործությունները ողջ աշխարհում միլիոնավոր օրինակներով վաճառելու
համար:
Հեղ.Արմեն Մխեյան Աղբյուրը` Normitq.am
Комментариев нет:
Отправить комментарий