Աղբյուրը` Normitq.am
Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ այս տարվա վերջին, սակայն իր բնույթով Արեգակի յուրահատուկ խավարումներից մեկը, որն աստղագետներն անվանում են հիբրիդային խավարում. այն դիտվում է միայն տասնամյակը մեկ անգամ:
Հիբրիդային խավարման
առանձնահատկութունը կայանում է նրանում, որ խավարման մի ժամանակահատվածում դիտվում է օղակաձև,
այնուհետ ամբողջական խավարում: Օղակաձև խավարման դեպքում Լուսնի սկավառակը թեպետ ամբողջությամբ
հայտնվում է Արևի և Երկրի միջև, սակայն Լուսնի էլիպսաձև պտտվելու արդյունքում դիտողին
այն Արեգակի սկավառակից փոքր է երևում, և Արևը վերածվում է կրակե օղակի:
Երևանի ժամանակով
14:04 րոպեին Լուսնի կիսաստվերը հայտնվեց արևմտյան կիսագնդում և սկսվեց մասնակի խավարման
փուլը, իսկ արդեն ամբողջական խավարումն ընդգրկեց
Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային կիսագնդի մեծ մասը` հասնելով Աֆրիկա մայրցամաք: Կենտրոնական
Աֆրիկայի գրեթե բոլոր երկրներում հնարավոր է եղել դիտել Արեգակի սկավառակի ամբողջական
խավարումը` սկսած Արևմտյանից
մինչև Արևելյան Աֆրիկա:
Երևանի ժամանակով Արեգակի խավարման ամբողջական փուլն ավարտվեց 19:28 րոպեին:
Բժիշկների պնդմամբ
Արեգակի խավարումը կարող է բացասաբար ազդել անգամ առողջ մարդու ինքնազգացողության վրա:
Հետաքրքրական է, որ նման բնական երևույթից դեռևս երկու շաբաթ առաջ շատ մարդկանց մոտ դիտվում է ինքազգացողության վատթարացում, որը
կարող է շարունակվել խավարումից մի քանի օր հետո ևս: Հատկապես խոցելի են այն մարդիկ,
ովքեր ունեն արյան ճնշման և նյարդային համակարգի խնդիրրներ:
Հիբրիդային խավարում
վերջին անգամ դիտվել է 2005թ.-ին, իսկ հաջորդը կլինի 2023թ.-ին:
Արմեն Մխեյան
Комментариев нет:
Отправить комментарий