2013-11-04

Հայաստանում գնաճը շարունակվում է

Հայաստանում սպառողական գների ինդեքսը հոկտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,1 % -ով:

Հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայությունը հրապարակել է սպառողական գների ինդեքսը, որը սեպտեմբեր ամսվա համեմատ ունեցել  է 0,3 աճ, իսկ 2012թ.-ի դեկտեմբերի համեմատ` 3,2 %:
Մրգի շուկայում սպառողական գների ինդեքսի աճը հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում կազմել է 9,5 %, Երևանում` 11,2 %, իսկ բանջարեղենի դեպքում ՀՀ ողջ տարածքում 7,2%, Երևանում` 9,1%: Ծառայությունների սպասարման ոլորտում վերջին մեկ տարվա ընթացում մենք 10,3% -ով ավելի շատ ենք վճարել նախորդ տարվա համեմատ, սակայն հոկտեմբերին սեպտեմբերի համեմետ այս ոլորտում 0,4%-ով նվազում է դիտվել:
Հետաքրքրական է, որ ԵվրԱզԷս-ի անդամ հանդիսացող երկրների սպառողական գների ինդեքսի աճն այս տարվա հոկտեմբերին 2012թ-ի դեկտեմբերի համեմատ բավականին մեծ ցուցանիշ ունի, քան Եվրոմիության երկրների դեպքում: Միայն Ռուսաստանում, Ղազախստանում և Բելառուսում սպառողական գների ինդեքսի միջին ցուցանիշն աճել է մոտ 6%-ով, ինչը Եվրոմիության երկրների դեպքում միջինը 0,8% է կազմում:

Աղբյուրը` Normitq.am                                                                       Հեղինակ` Արմեն Մխեյան

Комментариев нет: