Մի շարք սոցիալական հարթակներում անգամ տարիներ շարունակ էջ
մուտք չգործելու և ակտիվ օգտատեր չլինելու դեպքում էջը չեն հեռացնում ցանցից: Չէ՞ որ
այդ էջերի տերերը վաղուց գուցե մահացել են, իսկ իրենց էջերը շարունակում է մնալ տեսանելի
բոլորի համար:
Սոցիալական ցանցերն հսկայական նշանակություն ունեն մեր օրերում:
ՄԱԿ-ի տվյալներով մինչև այս տարեվերջ համացանցից օգտվող մարդկանց թիվը կհատի 2,7 մլրդը:
Գրեթե ամեն երրորդն ունի տարբեր սոցիալական հարթակներում իր էջն ու ամեն օր շփվում
է հարյուրավոր ընկերների, բարեկամների հետ, ավելացնում լուսանկար, մեկնաբանում կիսվում
և այլն, սակայն ի՞նչ է լինում այն էջերի հետ,
որոնց տերերն այս աշխարհից արդեն հեռացել են:
Բնականաբար մահանալուց հետո հանգուցյալն այլև չի կարող փակել
իր էջը, իսկ մտերիմներն հաճախ չեն էլ փորձում կամ չգիտեն ինչպես: Որպես օգտատեր, անձը
շարունակում է «ապրել» վիրտուալ կյանքում, քանի որ կարելի է նրա էջին նամակ ուղարկել,
նկարներում նշել, գնահատել, խումբ հրավիրել և այլն, որն ամեն դեպքում դիտվում է որպես
ակտիվություն:
Այսօր համացանցը կարելի է ասել դեռ երիտասարդ է, սակայն մի քանի
տարի հետո, երբ այս սերունդն այլև չի լինի, սոցիալական ցանցերում կտիրի իսկական գերեզմանային
պատկեր, քանի որ մահացած օգտատերերի թիվը կարող է ավելին լինել, քան ողջերինը: Մոտավոր
հաշվարկներով ամենաքիչը 50 տարի անց ֆեյսբուքի օգտատերերի կեսից ավելին «կապրի» միայն
վիրտուալ աշխարհում:
Արդյո՞ք սոցկայքերը մշակում են այս խնդրի լուծման տարբերակներ,
եթե անգամ այո, ապա այսօր դրանք նկատելի չեն:
Աղբյուրը` Normitq.am Հեղ. Արմեն Մխեյան
Комментариев нет:
Отправить комментарий