Ի՞նչ է կլիմայական փոփոխությունը
Արկտիկայի սառցապատ հատվածի միջին ջերմաստիճանը 1980-ականներից մինչ օրս բարձրացել է 3°C-ով… |
Այսօր որքան էլ գիտականորեն հիմնավորվում է Երկրի գեոմագնիսկան
դաշտի ազդեցությունը և դրա հետևանքով Երկիր մոլորակի վրա ցիկլիկ կլիմայական փոփոխության
անխուսափելությունը, այնուամենայնիվ այս ամենին միանում է նաև մարդկային գործոնը, որը
ևս էական վնաս է հասցնում, և մեծ թվով գիտնականների կարծիքով էլ ավելի է արագացնում
համամոլորակային կլիմայական փոփոխության ցիկլը: Այս պնդումը վերջին ժամանակներս ևս
ենթարկվում է քննադատության: Մի շարք մասնագետներ վստահ են, որ մարդկային գործունեությունը
էական վնաս չի կարող հասցնել կամ ազդել Երկրի կլիմայական փոփոխության վրա, սակայն կան
փաստեր, որոնք հիմնավորում են մարդկային գործունեության բացասական ազդեցությունը:
Մարդու գործունեությունը որպես կլիմայական համամոլորակային փոփոխության կարևոր տարր
1970-2004թթ. մթնոլորտ արտանետված ջերմոցային գազերի ծավալը աճել է շուրջ 70%-ով:
Ամենախոցելին Էկոլոգիական և սոցիալ-տնտեսական այն համակարգերն
են, որոնք կլիմայի փոփոխության նկատմամբ առավել զգայուն են և քիչ հարմարվող: Զգայունությունն`
այն աստիճանն է, որով համակարգը կարող է արձագանքել կլիմայի տվյալ փոփոխությանը. այն
չափվում է, օրինակ, թե էկոհամակարգի բաղադրիչները, կառուցվածքը և գործունեությունը
ինչպես կարձագանքեն ջերմաստիճանի տվյալ չափի բարձրացմանը: Հարմարվողականությունն այն
աստիճանն է, որով համակարգերը կարող են փոփոխվել` ի պատասխան արդեն փոփոխված կամ սպասվող
պայմանների:
Մարդկության գործունեության «արդյունքը» և սպառնացող վտանգներ
2015թ մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի: Նման ցուցանիշ մլորակում եղել 4-5 մլն տարի առաջ, նախքան սառցե դարաշրջանը… |
Թեպետ այսօր կան
որոշ գիտնականներ, ովքեր պնդում են, որ էկոլոգիական նպատակներով և գլոբալ տաքացման
դեմ կանխարգելիչ աշխատանքների համար ծախսվող միլիարդավոր դոլարները անտեղի են և միայն
որոշ անհատների են ձեռնտու, այնուամենայնիվ, հստակ կարելի է նկատել` արդյունաբերական
դարաշրջան թևակոխումից հետո, մարդկությունն արդեն կարողացել է իր` կյանքի անհրաժեշտ
բաղադրիչներ պարգևած մոլորակին հասցնել անդառնալի վնաս: Սկսած օրական արտահանվող միլիոնավոր
տոննաների հասնող ընդերքի բնական պաշարները, դրանց ոչ ռացիոնալ օգտագործումը, բնական
մեկ նյութի վերափոխումը մեկով, որի արդյունքում քայքայվում, վնասվում կամ անպիտան են
դառնում շրջապատող ամեն ինչ: Երկիր մոլորակի արդեն բազմաթիվ հատվածներում կարելի է
տեսնել մարկային գործունեության հետևանքով մեր մոլորակին հասցված վերքերը, որոնք ոչ
միայն չեն լավանում, այլև տարեցտարի ավելի մեծ մակերես են սկսկում զբաղեցնել: Հազարավոր
հեկտարներով անտառահատված տարածքներ, բաց ու փաք հանքավայրեր, թունավոր նյութերով հագեցած
պոչամբարներ, մթնոլորտ արտանետվող բազում վնասակար նյութեր և այլն: Այս ամենը էապես
փոխում են մեր մոլորակի դեմքը և բնականաբար բացասական ազդում նաև հենց մարդկանց վրա:
Մոլորակը, որպես կենդանի օրգանիզմ, այլևս չի կարողանում բնականորեն վերականգնվել, արդյունքում
նման տեմպերով շարունակելը ադեն իսկ գուժում է մարդկության բնօրրանի ոչնչացման մասին,
ոչնչացում, որն իրականացվում է մարդու ձեռքով:
Փորձենք
նշել հնարավոր այն վտանգները, որոնք կարող են անդառնալի հետևանքներ թողնել մեր մոլորակի
համար: Աշխարհի բնակչության հսկայական մասը կենտրոնացած է համաշխարհարյաին օվկանոսի
ջերից առնվազն 60մ հեռավորության վրա: Գլոբալ կլիմայական փոփոխությունների արդյունքում
կանխատեսվում է համաշխարհային օվկանոսի ջրերի բարձրացում: Արդյունքում բնակչության
համար առավել նպաստավոր և հարմարավետ տարածքներն անմիջականորեն վտանգի են ենթարկվում:
Արդեն այսօր կան տարածաշրջաններ, որոնք ջրածածկույթից պաշտպանելու համար կառուցվում
են պատնեշներ:
Վերջին տասնյամակում ջերմաստիճանի տարեցտարի բարձրացում է նկատվել: Նախորդ 2014 թվականը եղել է ռեկորդային տաք տարի կլիմայական ուսումնասիրությունների ողջ ժամանակահատվածում: |
Հյուսիսային
սառուցյալ օվկանոսի և Գրենլանդիայի սառցաշերտը վերջին հարյուրամյակում կտրուկ տեմպով
կրճատվում է: Մոտավոր հաշվարկներով աշխարհի ամենամեծ կղզին մինչև 2100 թվականը կարող
է ամբողջովին ձերբազատվել սարցաշերտից, որն իր հերթին ևս օվկիանոսի մակարդակի բարձրացմանը
կհանգեցնի, ինչպես նաև այդ դեպքում կմեծանա արևային էներգիայից ջերմացող ցամաքային
մակերեսը:
Ջերմաստիճանը
որոշ տարածաշրջաններում կարող է անբերանպաստ դառնալ բակչության համար: Ի դեպ, եթե խոսվում
է միայն ջերմաստիճանի բարձրացման մասին, ապա պետք նշել նաև, որ մոլորակի մի շարք հատվածներում
այն կարող խիստ նվազել: Հատկապես բարձրալեռնային գոտիներում սառցաշերտերի մեծացում
կարող է նկատվել: Որոշ հատվածներ կարող են
ավելի խիստ չորային դառնալ: Հյուսիսային բևեռի սառցաշերտի փոքրացումը սիբիրում և սառցապատ
հատվածներում կարող է էլ ավելի հսկայական վնաս հասցնել ողջ մարդկությանը: Այստեղ սարցաշերտի
տակ կուտակված մեթանը և այլ պայթունավտանգ գազեր կարող են ընդհուպ մոտենալ երկրի մակերևույթին,
անգամ մղվել մթնոլորտ, որի արդյունքում
առանց այդ էլ թունավոր
արտանետումներից հագեցած մթնոլորտը էլ ավելի կարող է աղտոտվել:
Առոջապահության
համաշխարհային կազմակերպության անցկացրած ուսումանսիրությունների գնահատակներն ավելի
մտահոգիչ են բնակչության կյանքի և գործունեության առումով և նշում են ժողովրդագրական
մի շարք խնդիրների առաջացումը:
Գծապատկերում ներկայացված է ժողովրդագրական խնդիրների
կապը արտադրության և ռեսուրսների միջև:
Ըստ
հաշվարկված տվյալների երկրագնդի անապատային գոտու մեծացումն անխուսափելի է: Խմելու
ջրի պաշարաների նվազումը նույնպես: Վերջինս կարող է հանգնեցնել բազմաթիվ համաճարակների
տարածմանը: Ջերմաստիճանային կտրուկ տատանումները բացասական կազդեն միլիոնավոր մարդկանց
առողջության վրա: Հատկապես սիրտ-անոթային հիվանդությունների սրում է դիտվում, իսկ մահացության
թիվը կարող է կրկնապատվել, անգամ եռապատկվել: Արտադրության հետևանքով ռեսուրսների անարդյունավետ
օգտագործումը, շրջակա միջավայրի աղտոտումը կհանգեցնեն հողի, ջրի աղտոտմանն ու անպիտան
դառնալուն:
Օզոնային
շերտի խիստ վնասումը ևս իր բացասական հետևանքները կարող է ունենալ: Այսօր մոլորակի
որոշ տարածաշրջաններում օզոնային շերտը խիստ վնասված է և Արևի ուլտրամանուշակագույն
ճառագայթներն ընդհուպ հասնում են Երկրի մակերևույթ: Ըստ Առողջապահության համաշխարհային
կազմակերպության տվյալների` դրա հետևանքով կարող է կտրուկ աճել մաշկային հիվանդություններով
մարդկանց թիվը:
Ամփոփում կամ անհրաժեշտ քայլեր
Երկիր
մոլորակը, որպես կենդանի օրգանիզմ և փոխկապակցված համակարգ, մեկ ամբողջություն է: Ցանկացած
փոփոխություն կարող է հանգեցնել և առաջ բերել բազմաթիվ այլ խնդիրներ: Խոսելով համամոլորակային
կլիմայական փոփոխությունների մասին պետք է նշել, նաև, որ Հայաստանը ևս չի կարող զերծ
մնալ այս խնդիրներից: Մոտակա մեկ տասնյամյակում որոշ մասնագետների կանխատեսումենրի
համաձայն միայն Հայաստանի Հանրապետությունում ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:
10-15 տոկոսով կնվազեն մթնոլորտային տեղումները, որն էլ իր հերթին կբերի կիսաանապատային
և անապատային գոտու ավելի քան 30 տոկոս մեծացման: Առանց այդ էլ այսօր ադեն նկատելի
է Արարատյան հարթվայրում արտեզյան ջրային պաշարների խիստ նվազում: Սա միայն գնահատականներ
են Հայաստանի համար, սակայն պատկերը համամոլորակային է: Մարդկությունը պետք է հստակ
հետևի ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների կողմից հաստատված ծրագրերի պահանջներին,
հնարավորինս կրճատի ռեսուրների ոչ ռացիոնալ օգտագործումը կամ անցնի էկոլոգիապես առավել
մաքուր ռեսուրսների օգտագործմանը` այդ կերպ նվազեցնելով մթնոլորտ արտանետվող վնասակար
նյութերի թիվը: Հասկանալի է, որ Երկիր մոլորակի գլոբալ կլիմայական փոփոխությունները
որքան էլ կապված լինեն ցիկլիկ պարբերաշրջանի հետ, այնուամեմայնիվ մարդկային գործոնի
հետևանքով այդ ցիկլի արագացում է նկատվում: Շատ գիտնականներ արդեն անշրջելի են համարում այն գործընթացները, որ սկսվել են 20-րդ դարի կեսից,
բայց այնումենայնիվ դեռ կա հնարավորություն առավել նվազեցնել բոլոր այն վտանգները, որոնք
կախված են ներկայիս մարդկության գլխին, առավել ևս հետագա սերունդների:
Комментариев нет:
Отправить комментарий