Տարին...
Թևածում է հոգիս
Ասես թռչուն վիրավոր
Սրտումս Քեզ պահելով.
Թռչում հեռու քեզանից…
Վարար գետակի մեջ
Ասես տերև եմ մի դեղնած,
Հոգումս քեզ գրկելով.
Հեռանում եմ քեզանից
Ձյան ճերմակ մի փաթիլ՝
Քամուց մոլորված,
Ու հպված ապակուն.
Հալչում եմ անձայն…
Անձրևի կաթիլ ենք
Երկու կես եղած
Ես այստեղ՝
Իսկ դու շատ հեռու…
Комментариев нет:
Отправить комментарий