2011-11-28

Մնաք բարով...



Ասում եմ քեզ բարի Արև
Մնաս բարով, մնաս բարով,
Վերջին շողեր ձեզ էլ հաջող
Ստիպված պիտի լինեմ ասել:
Կապույտ երկինք դու անսահման
Մնաս բարով, մնաս բարով,
Կանաչ դաշտեր, ոսկե արտեր
Ես գնում եմ մնաք բարով:
Գնում անհայտ մի կածանով
Ու ես եմ իմ ուղին հարթում,
Անհայտ հեռուն ինձ է սպասում
Մնաք բարով, մնաք բարով:
Թե գամ մի օր, քեզ կտեսնեմ,
Կգամ մի օր բարև կասեմ
Իմ մայր հողին, իմ օջախին,
Իմ սուրբ հողը կհամբուրեմ,
Հիմա ժամն է պիտի գնամ,
Մնաք բարո՜վ, մնաք բարո՜վ:

Комментариев нет: