Արևն է հանգչում հորիզոնում,
Վերջին շողերն են ոսկեգույն
Կամաց մարում հորիզոնում…
Այնքան ջերմություն կա,
Որ ասես երբեք էլ չի լինելու
Մայրամուտն այդքան գեղեցիկ:
Օրն է մեռնում այսօրվա
Ու Արևը գնում հեռու,
Բայց այնպես շքեղ
Այնքան գեղեցիկ, որ չես ուզում
Անգամ մի պահը բաց թողնել…
Ու այսպես ամեն օր,
Ամեն օր յուրովի
Արևը հրաժեշտ է տալիս,
Բայց հրաժեշտ միայն,
Որ նորից բարևի առավոտյան,
Նորից շողա, նորից փայլի,
Բարևն ավետի մեզ բոլորիս…
2 комментария:
լավն էր....
Ապրես, շարունակի ստեղծագործել, քեզ մոտ լավ է ստացվում :)))
Отправить комментарий